Նոր մանրամասներ Միքայել Մինասյանից
ԱԳՆ հավաստի աղբյուրները հայտնում են, որ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը դեռևս մեկ տարի առաջ ցանկանում էր լքել պաշտոնը՝ համարելով , որ այդ կարգավիճակով արել է առավելագույնը և ժամանակն է ուրիշներին տալ հնարավորություն։
Իշխանությունները չէին շտապում ընդունել վերջինիս հրաժարականը, քանի որ Մ. Մինասյանը կարողացել էր անձնական լուրջ կապեր հաստատել Վատիկանում, Հռոմում և միջազգային դիվանագիտական այլ շրջանակներում, ինչի հաշվին կարողանում էր պետության համար լուծել էական հարցեր, որոնք չէր ստացվում անել պաշտոնական դիվանագիտական խողովակներով։
Հիշենցեն նաև, որ 2015 թվականին, ցեղասպանության 100-ամյանկի միջոցառումների համատեքստում Հռոմի Պապ Ս. Ֆրանսիսկ 2-րդը Վատիկանում պատարագ էր մատուցել, իսկ 2016 թվականի հունիսի 24-26-ին ժամանել էր Երևան։ Այս աննախադեպ միջոցառումները լայնորեն լուսաբանվել էր համաշխարհային լրատվամիջոցների կողմից և Հայաստանի ճանաչելիությունն ու հեղինակությունը էապես մեծացրել աշխարհում։
Այդ ժամանակ նույնիսկ դեսպան Միքայել Մինասյանի հակառակորդները ընդունում էին, որ նրա դերակատարումը այս քաղաքական և դիվանագիտական հաջողության մեջ՝ եղել է վճռորոշ։

















































