Որտեղ են ռուսաստանաբնակ միլիոնատերերը պահում իրենց միլիոնները
Ռուսաստանաբնակ միլիոնատերերը ռուսական բանկերում պահում են իրենց խնայողությունների միայն մեկ երրորդը: Այդ մասին են վկայում Frank RG ընկերության անցկացրած «Private Banking-ը Ռուսաստանում-2018» հետազոտության արդյունքները, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ընկերության փորձագետները վերլուծել են իրենց բանկային հաշիվներին առնվազն 1 մլն դոլար ունեցող (հաշվի չի առնվել անշարժ գույքն ու բիզնեսի շրջանառությունը) մոտ 30.000 ռուսաստանցու ֆինանսական ակտիվները:
Հետազոտությունն անցկացվել է ապրիլից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում՝ 11 ռուսական բանկի ու նրանց private banking ստորաբաժանումների տվյալների հիման վրա, որոնք մասնագիտացած են ունևոր հաճախորդներին ծառայությունների տրամադրման գծով:
Ռուսաստանցիների այդ խմբի ակտիվների ընդհանուր գումարը 455 մլրդ դոլար է, որից 315 մլրդ-ը պահվում է արտասահմանում, հետևաբար՝ Ռուսաստանում պահվում է միայն 140 մլրդ-ը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»