Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Համայնքներում Դավիթ Սանասարյանի գործողություններն անօրինական են և իր իրավասություններից դուրս. Էմին Երիցյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը համայնքներում ուսումնասիրություն անելու իրավունք չունի սեփական եկամուտների, ծախսերի առումով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Ըստ նրա` Դավիթ Սանասարյանի գործողություններն անօրինական են և նրա իրավասություններից դուրս: «Եթե կան չարաշահումներ, ապա դրա համար կան այլ պետական մարմիններ, և երբ մարմինը չունենալով իրավասություն` զբաղվում է դրանով, դա արդեն դառնում է քաղաքական միջամտության գործ»,-ասաց նա՝ լրագրողների համար Հայաստանի համայնքների միության կազմակերպած «Տեղական ինքնակառավարում. խնդիրներ և հեռանկար» թեմայով սեմինար-քննարկումից հետո՝ հղում կատարելով օրենսդրական նորմերին:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանն ուսումնասիրություններ է կատարել համայնքներում և հայտնել, որ Ազատամուտ և Անի համայնքներում բացահայտված չարաշահումների փաստերով առաջիկայում նաև քրեական գործեր կհարուցվեն, ապա անդրադարձել հարցին, թե արդյոք այդ ուսումնասիրություններն իր գործառույթների շրջանակում են:

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե Դավիթ Սանասարյանի անօրինական գործունեությամբ ով պետք է զբաղվի, Էմին Երիցյանն ընդգծեց՝ նախ և առաջ այն համայնքը, որտեղ այցելում է այդ մարմինը: «Եթե նրա պահանջներն օրենքից դուրս են, այդ մարմինը ինքը պետք է իր իրավունքները պաշտպանի և դրանից հետո նաև կառավարությունը: Ոչ մի ահազանգի դեպքում նրանք իրավունք չունեն այցելել համայնք. մեր օրենսդրությունը հստակ նկարագրում է՝ այն մարմինները, որոնք վարչական հսկողություն, ստուգումներ են իրականացնում, դրանով իրավական մարմինները կարող են զբաղվել:

Դավիթ Սանասարյանն իրավունք չունի գնալ, ինչ-որ փաստաթղթեր պահանջել »,-ասաց նա և նշեց, որ համայնքը կարող է բողոքարկվել Դավիթ Սանասարյանի գործողությունները:

ՀԿ նախագահը նշեց, որ վերահսկողական ծառայությունն ունի շատ հստակ սահմանափակ իրավասություն` համայնքների հետ առնությունների առումով և միայն ելակետային տվյալներ կարող է պահանջել, որով պետությունը ֆինանսական միջոցներ է հատկացնում, ինչը հեշտ ստուգելի է, և դրա համար պետք էլ չի այցելել համայնք: Նա նաև նկատեց, որ Դավիթ Սանասարյանն իրավասություն չունի բանակցել համայնքի ղեկավարի հետ և հորդորել հրաժարական տալ, քանի որ դա համարվում է միջամտություն:

Ամեն դեպքում նա նշեց, որ եթե կա որևէ հիմք խախտման վերաբերյալ, դատախազությունը պարտավոր է ընդունել, սակայն այստեղ ռիսկն այն է, որ շատ ժամանակ միջամտում ես համայնքի ներսում փոխհարաբերություններին, և կարող է՝ ոչ խախտումը ներկայացվի խախտման ներքո:

«Եթե օրենսդիրը հարմար գտնի, որ համայնքների ֆինանսական գործունեության ստուգումների, ուսումնասիրությունների համար ամենահարմար մարմինը վարչապետի վերահսկողության ծառայությունն է, Ազգային ժողովը կարող է օրենքում փոփոխություններ մտցնել, և արդեն կառույցն օրենքի ուժով կարող է այդ գործողություններն իրականացնել»,-նկատեց նա:

«Տեղի է ունեցել հեղափոխություն, որի մի բաղադրիչն իշխանության փոփոխությունն է, քաղաքական մթնոլորտի փոփոխությունը, այդ փոփոխությունը նաև ազդում է տեղերում, և բացի օբյեկտիվ այն հանգամանքներից, որ համայնքում էլ կան չարաշահումներ, դու չպետք է միջամտություն անես, քանի որ, եթե դու օբյեկտիվ դա չես անում, ստացվում է քաղաքական միջամտություն»,-ասաց նա:

Էմին Երիցյանը նշեց, որ խնդիրը միայն Դավիթ Սանասարյանի գործողությունները չեն: «Հեղափոխությունից հետո կար քննարկում, որ հեղափոխությունը գնա համայնքներ, և արդյո՞ք պետք է տեղական իշխանությունները հրաժարական տան: Այս քննարկումն անընդհատ պահպանվում է, և յուրաքանչյուր համայնքում նախորդ ընտրություններից էլ մնացած մրցակցային իրավիճակներ կան, թիմեր, որոնք նախկինում մասնակցել են ընտրություններին, պարտություն են կրել, հակասություններ, կան նաև ոչ առողջ շարժառիթներով մարդիկ, որոնք իրավիճակի շրջանակում ուզում են օգտվել ինչ-որ բանից: Այս ամենը հաշվի առնելով՝ ունենք բազմագործոն խառը իրավիճակ տարբեր համայնքներում, և այս իմաստով նոր իշխանությունը պետք է շատ զգույշ ու սելեկտիվ վարվի, որպեսզի այդ կայունությունը, արդարն ու անարդարը տարբեր համայնքներում չխառնվեն»,-ասաց նա:

Ներկայացնում ենք համայնքապետարաններում նշանակված ուսումնասիրության և պահանջվող տեղեկատվության վերաբերյալ Պետական վերահսկողական ծառայության կողմից օրենսդրորեն սահմանված լիազորությունները, որը Tert.am-ին տրամադրել է Էմին Երիցյանը:

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից հանձնարարագրով համայնքապետարանի աշխատակազմում ուսումնասիրության ենթակա ոլորտ նշվել է պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատումը:

Այնուհետև, ծառայության կողմից համայնքապետարանին տրվել է գրություն, որով պահանջվել է 5-օրյա ժամկետում ներկայացնել մի շարք տեղեկատվություն և նյութեր, ըստ էության՝ համայնքի գործունեությանն առնչվող բոլոր հնարավոր փաստաթղթերը:

1. Համայնքների նկատմամբ սահմանված չէ «անսահմանափակ» վերահսկողություն

«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծառայության գործունեության նպատակն է ապահովել վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ Սահմանադրության 179-րդ հոդվածի համաձայն՝ Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:

ՀՀ Սահմանադրության 180-րդ, 184-րդ և 185-րդ հոդվածները սահմանում են, որ համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, որն ունի իր բյուջեն, որը համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունվում է համայնքի ավագանու կողմից: Համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, որը տնօրինվում է համայնքի ավագանու կողմից:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ տեղական ինքնակառավարման սկզբունքներից է համայնքների բյուջեների ինքնուրույնությունը` տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով սահմանված աղբյուրներից համայնքային բյուջե ձևավորելու և սեփական պատասխանատվությամբ այն տնօրինելու հնարավորությունը:

Վերոգրյալից բխում է, որ համայնքն ինքնուրույն իրավաբանական անձ է, որն իր գործունեությունն իրականացնում է համայնքային բյուջեի միջոցներով: Ոչ ՀՀ Սահմանադրությամբ, ոչ օրենքներով ՀՀ վարչապետն օժտված չէ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների, դրանց ձևավորման, հավաքագրման կամ կատարման նկատմամբ վերահսկողական լիազորությամբ, այնինչ Ծառայության գործունեության նպատակն է ապահովել վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

Հետևաբար` Ծառայությունն իրավասու չէ ապահովել վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը, եթե նման վերահսկողական լիազորություն ՀՀ վարչապետին վերապահված չէ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:

Եթե նույնիսկ ընդունենք, որ ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունը սահմանված է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն Ծառայության լիազորություններից է տեղական ինքնակառավարման մարմիններում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրությունների իրականացումը, ապա անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ Ծառայությունը ակնհայտորեն դուրս է եկել պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով իրականացվելիք ուսումնասիրության շրջանակներից:

2. Ծառայությունը դուրս է եկել Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից

Եթե նույնիսկ ընդունենք, որ համայնքապետարանը կարող է հանդիսանալ պետական վերահսկողության օբյեկտ, ապա ընդգծում ենք, որ Ծառայությունը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, քանի որ՝

Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետական միջոցներ են համարվում վերահսկվող օբյեկտի (տվյալ դեպքում՝ համայնքապետարանի) կողմից կառավարվող, ձևավորվող կամ ձևավորման ենթակա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր մուտքերը և ելքերը ու նյութական ու ոչ նյութական ակտիվները:

Ծառայության ղեկավարը, առաջնորդվելով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, N Հ/019-18 հանձնարարագրով սահմանել է, որ ուսումնասիրության ոլորտը պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատումն է:

Այսպիսով, ինչպես բխում է և Օրենքի կարգավորումներից, և հանձնարարագրից, Ծառայությունն իրավասու է ուսումնասիրել համայնքապետարանի միայն այն փաստաթղթերը, և պահանջել միայն այնպիսի տեղեկատվություն, որն ուղղակիորեն առնչվում է պետական միջոցների հետ: Այնինչ 16.10.2018թ. գրությամբ Ծառայությունը համայնքապետարանից պահանջել է տրամադրել համայնքի գործունեությանն առնչվող գրեթե բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ 2010-2018թ. Եկամուտների և ծախսերի նախահաշիվը, 2010-2018թ. Թվականների գնումների պլանները, գնումների գործընթացի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, 2010-2018թ. Դրամարկղային ելքերի և մուտքերի օրդերները, բոլոր բանկային հաշիվների քաղվածքները, գլխավոր շրջանառության տեղեկագրերը, 2010-2018թ. Հողի և գույքի օտարման և վարձակալության տրամադրման աճուրդների փաթեթները, տրանսպորտային միջոցների շահագործման և վառելիքի ծախսը հիմնավորող փաստաթղթերը, աշխատողների ցանկ և վճարված աշխատավարձը, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

Վերոնշյալ պահանջը միանշանակ ոչ իրավաչափ է: Մասնավորապես, անհասկանալի է, թե ինչպես է առնչվում համայնքի եկամուտների և ծախսերի նախահաշիվը պետական միջոցների տրամադրման հետ: Եկամուտների և ծախսերի նախահաշիվն ուղղակիորեն առնչվում է համայնքի բյուջեին, որը, ինչպես հայտնի է, ձևավորվում է ինքնուրույն: Ծառայության կողմից իր լիազորությունների շրջանակից դուրս գալն առավել ցայտուն է համայնքային սեփականության օտարման կամ տրամադրման, աշխատավարձերի վճարման վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու համատեքստում: Մասնավորապես, ինչպես բխում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետից՝ համայնքային սեփականության օտարման կամ վարձակալության տրամադրման հարցը որոշվում է համայնքի ավագանու կողմից ինքնուրույն, իսկ այդ գործարքներից ստացվող եկամուտն ուղղվում է համայնքային բյուջե: Նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Աշխատակազմի և համայնքային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին:

Նույնը վերաբերում է նաև պահանջվող այլ փաստաթղթերին, որոնց առնչությունը պետական միջոցների տրամադրմանը որևէ կերպ չի հիմնավորվել Ծառայության կողմից:

Ուստի Ծառայությունը դուրս է եկել Օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, ինչպես նաև խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված՝ Վարչարարության համաչափության սկզբունքը, որի համաձայն՝ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Այնինչ վերոնշյալ իրավիճակում Ծառայությունն ակնհայտորեն չի պահպանել համաչափության սկզբունքը, քանի որ պահանջել է այնպիսի տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ և չափավոր չեն: