Հաստատվել է Երկրի երկու բնական արբանյակների գոյությունը
Բուդապեշտի համալսարանի գիտնականներին հաջողվել է հաստատել Երկրի երկու, այսպես կոչված, պսևդոարբանյակների գոյությունը: Այս մասին գրում է MNRAS ամսագիրը: Դրանք փոշու երկու հսկայական ամպեր են, որոնք պտտվում են մեր մոլորակի շուրջը մոտավորապես նրա մակերևույթից այնպիսի հեռավորությամբ, ինչ Լուսինը՝ մոտ 400 հազար կիլոմետր:
Այդպիսի օբյեկտների գոյությունը հետազոտողները հայտնաբերել են դեռևս XVIII դարում: Մարսի, Յուպիտերի և Նեպտունի ուղեծրերում դրանցից հազարավորներն են հայտնաբերվել, բայց Երկրին մերձ երկար ժամանակ աստղագետները ոչ մի հատ չեն տեսել: Այսօրվա դրությամբ մեզ հայտնի են մեր մոլորակի այդպիսի 6 քվազիարբանյակներ, սակայն գրեթե բոլորը շատ անկայուն են, և շատերն արդեն լքել են Երկրի ուղեծիրը:
Եվ ահա հունգարացի գիտնականները ցուցակում հավելել են ևս երկուսը: Կորդիլևսկու ամպը, որն իր անվանումը ստացել է այն առաջին անգամ՝ 1961 թվականին, հայտնաբերած Քազիմիր Կորդիլևսկու պատվին, մոտավորապես 3 անգամ մեծ է Լուսնից: Բայց առայժմ գիտնականները չեն կարող ասել՝ որքանով են դրանք կայուն և որքան երկար «կհետապնդեն» հիմնական բնական արբանյակ Երկրին: Այդ հարցերին գիտնականները պատրաստվում են պատասխանել՝ շարունակելով դիտարկումները ավելի հզոր ուղեծրային աստղադիտակների օգնությամբ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում