«Ես պաշտոնապես հայտարարում եմ». Դավիթ Տոնոյան
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ՀՀԿ ընդդիմադիր գործիչները պարբերաբար նշում են, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դուշամբեում ձեռք բերած պայմանավորվածությունը չի պահպանվում և որ կրակոցների ինտենսիվությունը չի նվազել, Դավիթ Տոնոյանն ասաց.
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պահին ամենանվազ վիճակում են հրադադարի խախտումները» և դա, որոշիկիորեն պայմանավորվածությունների արդյունք է»։ Նախարարն ասաց, որ Ալիևի հետ կապուղին գործում է այս պահին։ Գործում է նաև Նախիջևանի ուղղությամբ .«Օպերատիվ կապ է հաստատված, աշխատանքները տարվում են»։ Ինչ վերաբերում է Ջոն Բոլթոնի ամերիկյան զենքի վաճառքի առաջարկությանը, նախարարն ասաց, որ զենքի շուկան բաց շուկա է, որտեղից ինչ կարողանում են գնում են.«Մենք այս պահին միացյալ նահանգներից ոչ մի առաջարկ չենք ստացել»։

















































