2017թ. աշխարհի միլիարդատերերի կարողությունը ռեկորդային աճ է արձանագրել
2017 թվականին աշխարհի միլիարդատերերը միասին ավելի շատ գումար են վաստակել, քան որևէ այլ տարում, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ նրանց կարողությունն ավելացել է 1,4 տրլն դոլարով:
Նման տվյալներ են ներկայացրել շվեյցարական UBS բանկն ու PwC հաշվապահական ընկերությունը: Նրանց համատեղ զեկույցում նշվում է, որ այժմ աշխարհի 2.158 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասել է ռեկորդային 8,9 տրլն դոլարի:
Մասնագետները նշել են, որ ներկայում այն ժամանակաշրջանն է, երբ աշխարհի ամենամեծահարուստ ընտանիքներում սերնդափոխություն է տեղի ունենում ու ահռելի գումարները փոխանցվում են երիտասարդներին:
«Աշխարհում սկսվել է հարստության փոխանցման խոշոր գործընթաց: Օրինակ՝ 2017թ. միլիարդավոր դոլարների կարողություն ժառանգածների թիվը հասել է 44-ի»,-նշվում է զեկույցում:
Հատկանշական է, որ ամենամեծ թվով միլիարդատերերը, այդ թվում նաև աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Ջեֆ Բեզոսը (Amazon-ի հիմնադիրն ունի 146 մլրդ դոլար), ապրում են Միացյալ Նահանգներում: Սակայն միլիարդատերերի քանակը շատ մեծ տեմպերով ավելանում է նաև Չինաստանում: Այստեղ յուրաքանչյուր շաբաթ միջինը երկու նոր միլիարդատեր է «հայտնվում»: Հայտնի է, որ տասներկու տարի առաջ Չինաստանում ընդամենը 16 միլիարդատեր կար, իսկ այժմ նրանց թիվը հասել է 373-ի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»