Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունի
Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը:
Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Վարդան Տողանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա):

















































