Նիկոլ Փաշինյանը Կապանի նորընտիր քաղաքապետին կապում է քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտայի հետ
Կապանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուն չի հաղթել, որովհետև Սյունիքում անցյալից դեռևս պահպանվող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան կարողացել է ազդել ընտրողների վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Կապանի ընտրության այս արդյունքները «Հանրապետականին» հույս է ներշնչել, որ հնարավոր է հասնել քաղաքական ռևանշի։

















































