Կրասնոդարում սպանվածները հայեր չեն. հայ համայնք
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում մարտի 8–ին սպանվածները Հայաստանի քաղաքացիներ չեն, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնեցին Կրասնոդարի հայ համայնքից։
«Սպանվածներն ադրբեջանցիներ են, ոչ թե հայեր»,– հայտնեցին համայնքից;
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ սպանվածները գործարարներ են, նրանց մարմինները հայտնաբերվել են բազմահարկ շենքի վերելակում: DNI24-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով՝ անհայտ անձանց զոհ են դարձել երկու անձինք, որոնք զբաղվել են Մոսկվայից Կուբան ապրանքների մեծածախ մատակարարումներով:
Մահացածներին լավ ճանաչող մարդկանց հարցաքննությամբ պարզ է դարձել, որ նրանցից մեկը նախօրեին խոշոր գումար էր ստացել եւ պատրաստվում էր գնալ ապրանքի նոր խմբաքանակի հետեւից:

















































