Մթերքներ, որոնք պաշտպանում են տեսողության կորստից
Նիտրատներով հարուստ բանջարեղենի ամենօրյա գործածումը նվազեցնում Է տեսողության կորստի վտանգը: Ինչպես հայտնել Է MedicalXpress-ը, այս եզրակացությանն Է հանգել Ուեսթմիդի բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների խումբը: Հետազոտությանը, որը տեւել Է 15 տարի, մասնակցել են Ավստրալիայի՝ 49-ից բարձր տարիքի ավելի քան երկու հազար բնակիչներ:
Պարզվել Է, որ այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր գործածել են 100-ից մինչեւ 142 միլիգրամ նիտրատներով հարուստ բանջարեղեն, օրինակ՝ ճակնդեղ, սպանախ կամ կանաչ սալաթ, 35 տոկոսով քիչ են ախտորոշել մակուլոդիստրոֆիա: Մակուլոդիստրոֆիան դեղին բծի քայքայումն Է, որի դեպքում մահանում են ցանցաթաղանթի բջիջները սնուցող անոթները: Հենց այս հիվանդությունն Է տարեց մարդկանց մոտ կուրության առավել տարածված պատճառներից մեկը: Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ շաբաթական գոնե մեկ անգամ ցիտրուսեղենի գործածումը կօգնի աչքի ցանցաթաղանթը պաշտպանելու կազմափոխությունից եւ, որպես հետեւանք՝ աչքի հետ կապված խնդիրներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում