Իրանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուպերքարը (լուսանկարներ, տեսանյութ)
Իրանում ներկայացվել է տեղի արտադրության առաջին սուպերքարը, որն իրականում Lamborghini Murcielago SV մոդելի կրկնօրինակն է:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, իրանցի ինժեներները տվյալ նախագծի վրա աշխատել են չորս տարի՝ օգտագործելով Lamborghini-ի օրիգինալ տվյալները:
Հետաքրքրական է, որ նախագծի ղեկավար Մասուդ Մորադին հպարտորեն նշել է, որ որևէ մեկին չի հաջողվի տարբերել օրիգինալ Lamborghini-ն իրանական մոդելից: Բոլոր մասերը, այդ թվում նաև շասսին ստեղծվել են օրիգինալ մոդելի՝ Murcielago հարթակի հիման վրա:
Պարբերականը նկատում է, որ իրանցի ինժեներներն իսկապես լավ աշխատանք են կատարել՝ ստեղծելով Lamborghini-ին արժանի կրնօրինակ:
Սակայն նույնը չի կարելի ասել դրա տեխնիկական բնութագրի մասին. 6.5 լ աշխատանքային ծավալով V12 «գազան» շարժչի փոխարեն, այս մեկը համալրված է 3.8 լ աշխատանքային ծավալով Hyundai V6 շարժիչով:
Մասուդն ընդգծել է, որ նախագծի նպատակը սուպերքարի ստեղծման մեթոդների յուրացումն ու տեխնիկական գիտելիքների զարգացումն էր:
Հավելենք, որ օրիգինալ Lamborghini Murcielago SV-ն ներկայացվել էր 2009թ. ու կառուցվել 350 օրինակով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից