Դավիթ Սանասարյանը ճնշում է գործադրում Ազատամուտի համայնքապետի դեմ
Ազատամուտի համայնքապետին ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հորդորել է հրաժարական տալ։ Այս մասին ասել է հենց համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը:
Ազատամուտի գյուղապետի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հաղորդում հանցագործության մասին: Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ իրավունք ունի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնողը համայնքի ղեկավարին առաջարկի, հորդորի, կոչ անի, ուղղորդի հրաժարական տալ:
Ի դեպ, Ժորա Մարտիրոսյանը նաեւ ասել է, թե Սանասարյանն ասել է, որ եթե հրաժարական չտա, ապա համայնքապետարանում ստուգումներ կսկսվեն եւ թերացումներ կհայտնաբերվեն:
Դավիթ Սանասարյանից բացի, ըստ համայնքապետի, իրեն խորհուրդ են տվել հրաժարական տալ ՀՀ պետական վերահսկողության ծառայության եւս երեք աշխատակից:
Ի՞նչ իրավունք ունեն Դավիթ Սանասարյանի ղեկավարած հիմնարկի աշխատակիցները նման խորհուրդներ տալ, ակնարկելով, որ հակառակ դեպքում լուրջ խնդիրներ են առաջանալու:
Ի դեպ, արդեն իսկ Ազատամուտի համայնքապետի դեմ երկու մեղադրանք է ներկայացվել:
Ազատամուտի գյուղապետի հայտարարությանն իրավապահները պետք է անհապաղ արձագանքեն, հակառակ դեպքում այս օրինակը շատ հանգիստ կարող է տարածում գտնել երկրով մեկ: Փաստորեն Հայաստանում սկսում է ռեպրեսիվ մեքենա աշխատել իր բոլոր սարսափելի հետեւանքներով: Սա շատ լուրջ խնդիր է, որին չի կարելի մատների արանքով վերաբերվել: Եթե մենք հիմա չնկատելու տանք այս խնդիրը, ապա հետո դիմակայելը, վերացնելն անչափ դժվար է լինելու:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից