Facebook-ը կարող է մարդու հոգեկան առողջության ինդիկատոր դառնալ
Facebook-ը կարող է դառնալ մարդու հոգեկան առողջության յուրահատուկ ինդիկատոր: Այսպիսի եզրակացության են հանգել Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, որոնք համացանցում կատարված գրառումներով կարողացել են դեմենցիան կանխատեսել կոնկրետ օգտատերերի մոտ:
Գիտնականներն իրենց հետազոտության ընթացքում 2,5 տարի վերլուծել են Facebook-ի 683 օգտատերերի հրապարակային գրառումները, հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը: Անցկացվող փորձի ուշադրության կենտրոնում են եղել համացանցային օգտատերերի բառապաշարի առանձնահատկությունը, տեքստերի պարբերականությունը եւ ծավալը, ինչպես նաեւ գեոթեգերը:
Նախագծի հեղինակները պնդում են, որ ըստ սոցցանցերում վարքագծի՝ կարելի դեմենցիան 62 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել դեռեւս 6 ամիս առաջ նախքան պաշտոնական ախտորոշումը: Դեպրեսիայի զարգացումից 3 ամիս առաջ կարելի է այն կանխատեսել արդեն 72 տոկոս ճշգրտությամբ:
Պարզվել է, որ դեպրեսիային հակված անձինք իրենց գրառումներում զգայական բառեր շատ են օգտագործում, մինչդեռ հոգեկան խանգարումներ չունեցող մարդիկ իրադարձությունները ավելի հաճախ նկարագրում են չեզոք լույսի ներքո: Դրանից բացի, դեպրեսիվ մարդիկ պարբերաբար գրում են ինքնազգացողության մասին, ընդ որում՝ նրանց գրառումները կարող են եւ բացասական զգացումներ չպարունակել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում