iOS, թե Android. փորձագետները հայտնել են՝ որն է ամենապաշտպանված սմարթֆոնը շուկայում
Փորձագետներն ամերիկյան Apple ընկերության iPhone սմարթֆոնն ամենապաշտպանված հեռախոսն են համարում շուկայում, գրում է Market Watch-ը:
Apple-ի արտադրանքը գերազանցում է Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններին այն հարցում, ինչ վերաբերում է տվյալների անվտանգությանը, հայտնել է ամերիկյան SiteLock ընկերության վերլուծաբան Ջեսիկա Օրտեգան:
Google-ի օպերացիոն համակարգով գործող սարքերը տվյալները փոխանցում են ընկերության սերվերներին, ինչից հետո օգտատիրոջ անձնական տվյալների հիման վրա կազմվում է նրա «թվային պատկերը»: Այնինչ երբ iOS հարթակը թույլ է տալիս տվյալների մեծ մասը պահել հենց սարքում:
Բացի այդ, iPhone-ը դժվար է կոտրել պաշտոնական խանութից ձեռքբերված հավելվածների միջոցով: Համեմատելով App Store-ն ու Play Market-ը՝ վերլուծաբանները եկել են եզրակացության, որ Google հարթակն ավելի բաց է մշակողների համար, սակայն միևնույն ժամանակ չարագործներին թույլ է տալիս շրջանցել անվտանգության ոչ խիստ պահանջները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»