Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մշակույթ

«Իմ հայրը գերմարդ էր». Նիկոլա Ազնավուր

«Ազնավուր» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայաստանի կառավարության անդամներին եւ բոլոր նրանց, ովքեր ներկա են գտնվել Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը։

Հիմնադրամը ներկայացնում է Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի հարցազրույցը Le Journal du Dimanche-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: Հարցազրույցում նա պատմում է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագրի, հոր հետ հարաբերությունների և իր հայկական արմատների մասին։


LeJournalduDimanche․Հաջորդ ուրբաթ Դուք Երեւանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր: Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին: Ինչպե՞ս այն ծնվեց: Ո՞րն է դրա առաքելությունը։

Նիկոլա Ազնավուր․Այս ծրագրի գաղափարը հորս մոտ ծնվել է տարիներ առաջ եւ մենք այն ձեւավորել ենք միասին: Նրա ցանկությունը էր կիսվել մարդկանց հետ իր համար ամենաթանկով՝ ֆրանսերենով, երաժշտությամբ եւ կինոյով: Ինձ թույլ տամ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ֆրանսիական մշակույթը կշողա Հայաստանում «Ազնավուր» կենտրոնի միջոցով»:

Այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանիտեսքով: Կենտրոնի այցելուներին կողջունի հորս ձայնը, որը կուղեկցի նրանց հորս կյանքի ամենանշանակալի փուլերով` ծնողների արտագաղթից մինչեւնրա հաղթանակը բեմում: Բացի թանգարան լինելուց կենտրոնը նաեւ հանդես կգա որպես կրթական եւ մշակութային փոխանակումների, քննարկումների եւ ուսանելու վայր: Մենք մասնավորապես կենտրոնում կառաջարկենք ֆրանսերենի ուսուցման մեթոդ` հիմնված հորս ստեղծագործությունների տեքստերի վրա:

«Ազնավուր» կենտրոնի ամբողջական հայեցակարգն ու գաղափարը կներկայացվի լայն հանրությանը հոկտեմբերի 11-ինԵրեւանում՝Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Չնայած այն խոր վշտին, որ կենտրոնը պետք է հանդիսավոր բացեմ առանց հորս, իմ պարտքն է հարգել նրա հիշատակը եւ անել ամեն ինչ, որպեսզի նրա տեսլականը իրականություն դառնա:

LeJournalduDimanche․Միասին դուք հիմնել եք «Ազնավուր» հիմնադրամը: Կարո՞ղ եք ասել՝ ինչ հանգամանքներում է այն ստեղծվել, ինչպիսի՞ գործունեությունայն կարող է ծավալել եւ որո՞նք են հիմնադրամի առջեւ դրված նպատակները:

Նիկոլա Ազնավուր․ Հայրս խորապես նվիրյալ մարդ էր: Մեծահոգությունն ուառատաձեռնությունը նրա կյանքի առանցքում էին եւ՛ որպես արտիստ, եւ՛ որպես մարդ: Գործը ու ժառանգությունը, որը նա թողնում է իրենից հետո,հսկայական է։ Հանրությունը հիշում է նրա նվիրվածությունը հայ ժողովրդին, որը նա ցուցաբերեց 1988 թ․ Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո, հատկապես «Քեզ համար Հայաստան» նախաձեռնության միջոցով: Նա հավասարապես ներգրավված էր նաեւ քաղցկեղի եւ ալցհեյմերի դեմ պայքարում, վերջերս մասնակցել է նաեւ Հայիթի երկրաշարժի զոհերին օգնության տրամադրելուն:

Մեծ պատիվ եւ մեծ հնարավորություն էվառ պահել հորս հիշատակը հիմնադրամի միջոցով: Ցանկանում եմ ընդգծել, թե որքան զգացված եմ վերջին օրերինմարդկանց աջակցությունից: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերելթե՛ իրենց խոսքերով,թե՛ հիմնադրամին կատարած իրենց նվիրատվություններով:

LeJournalduDimanche․ Ձեր հորը՝ Շառլ Ազնավուրին, համազգային հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաշմանդամների պալատում։ Դուք անմիջապես ընդունեցի՞ք այդ գաղափարը, թե այն քննարկումների առարկա է եղել ձեր ընտանիքում։ Ի՞նչը ձեզ ստիպեց համաձայնվել։ Ի՞նչ մտապահեցիք այդ հանդիսավոր պահից, այդ օրը հնչած ելույթներից, հատկապես Հանրապետության նախագահի ելույթից։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս հայ ներգաղթյալների որդի էր։Իմ պապիկն ու տատիկը ամեն ինչ արել են ֆրանսիական հասարակությունում ինտեգրվելու համար։ Սակայն դա ոչ մի կերպ չիազդել Հայաստանին մեր պատկանելիության եւ կապվածության վրա։ Հայրս շատ երջանիկ կլիներ, եթե իմանար, որ արժանացել է նման պատվի, երբ Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարներըմիասին հարգում են իր հիշատակը Ֆրանսիական հանրապետության համար խորհրդանշական այս վայրում։

Էմանուել Մակրոնի ելույթը շատ հուզիչ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին, վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Սարգսյանին մեր կողքին լինելու եւ հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար։Նաեւ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր մտերիմներին, ներկաներին, ովքեր հավաքվել էին նրան հարգանքի տուրք մատուցելու։

LeJournalduDimanche․ Շատերի համար Շառլ Ազնավուրն աշխարհում ամենահայտնի ֆրանսիացի երգիչն էր։ Արդյոք նրա մեջ երկու մարդ էր ապրում, որոնց պիտի տարբերակեիք․ Շառլ՝ հայր ու տղամարդ, եւ Ազնավուր՝ ժողովրդական գործիչ։ Ինչո՞վ էին նրանք միմյանցից տարբերվում

Նիկոլա Ազնավուր․ Հայրս գերմարդ էր։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճապոնիայում երկու համերգ ունենալու համար, վերադառնալ եւ իրար հետեւից անցկացնել հարցազրույցներ։ Մինչեւ բավականին պատկառելի մի տարիք հասնելը, նա ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։ Նա միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրում, երաժշտություն ստեղծում, համերգ տալիս կամ շրջագայում․․ Նա պետք է որ ապրած լինի սովորական մարդու առնվազն երեք կամ չորս կյանքին համարժեք։ Կարծում եմ, որ ստեղծագործելով ապրելու այս անհագ ծարավը նրան փոխանցվել էր իր ծնողներից, ովքեր մազապուրծ էին եղել ցեղասպանությունից։ Այդ խոր ցնցումը մղում է ապրելու։

LeJournalduDimanche․ Նա բավականին շատ էր աշխատում։ Ինչպես էր կարողանում ժամանակ գտնել ընտանիքի համար համերգների եւ ստեղծագործելու հետ միաժամանակ։

Նիկոլա Ազնավուր․ Երբ նա երկար շրջագայությունների էր մեկնում,մենք նրան շատ քիչ էինք տեսնում, բայց նա մեզ ամեն օր զանգում էր։ Միշտ վերադառնում էր շատ նվերներով եւ մեծ սիրով։ Մենք մեծացել ենք այդպիսի միջավայրում եւ հասկացել ենք, որ մարդկային հարաբերություններն ամենակարեւորն են։

LeJournalduDimanche․ Ի՞նչ խորհուրդներ է նա տվել Ձեզ, որոնք մինչ այսօր ուղղություն են տալիս կյանքում։ Ձեր կարծիքով, կյանքի ո՞ր կանոններն են նրան ուղեկցել եւ թույլ տվել դառնալ այն, ինչ նա դարձավ։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Նա մեզ սովորեցրել է աշխատանքի եւ ճշտապահությանկարեւորությունը։ Նրա կարեկցելու զգացումը, մարդասիրական գործունեությունը ինձ ոգեշնչում են շարունակելու իր գործը։ Իմ հոր ամենանվիրական ցանկություններից մեկն էր «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորել բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ գտնում են մարդկանց հետ կիսվելու եւ բաց լինելու արժեքները։

LeJournalduDimanche․ Ունե՞ք ընդհանուր երաժշտական նախասիրություններ։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս հետաքրքրված էր երաժշտական բոլոր ժանրերով՝ անընդհատ փնտրելով նոր մտքեր եւ ոգեշնչում, բայց առավելապես կապված էր տեքստերի որակին եւ ֆրանսիական երաժշտության մեծ հեղինակներին։ Ինչ վերաբերում է ինձ, խոստովանեմ, որ իր երգերից բացի գրեթե ուրիշ բան չեմ լսում։Տպավորություն ունեմ, որ նա ամեն ինչ ասել է, ամեն ինչ գրել է մարդկային զգացմունքների մասին։

LeJournalduDimanche․ Ի՞նչ էր նա Ձեզ պատմում իր կյանքից, իր ծնողներից, Հայաստանից։ Ինչպիսի՞ դրվագներ էր շոշափում։ Ի՞նչ է նա Ձեզ սովորեցրել իր պատմության մասին։

Նիկոլա Ազնավուր․Ինձ բախտ չի վիճակվել ճանաչել տատիկիս եւ պապիկիս, որովհետեւ նրանք մահացել էին, երբ ես դեռ չէի ծնվել։

Հայրս հակված չէր շատխոսել այդ մասին, միգուցե սա պայմանավորված հայկական դաստիարակությունից բխող որոշակի զսպվածությամբ։ Բայց նա սիրում էր մեզ պատմել հետաքրքրաշարժ պատմություններ իր ծնողների մասին։ Քիչ ավելի ուշ ես դրանցից ավելի շատերն իմացա՝ կարդալով նրա գրքերը։

Հայաստանը բացահայտել եմ իր հետ ճանապարհորդությունների ժամանակ։ Առաջին անգամ, երբ այնտեղ եմ գնացել, միանգամից համակվել եմ մի շատ ուժեղ զգացումով։ Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ։

LeJournalduDimanche․ Ի՞նչ եք հասկացել նրանից, եւ, ի՞նչ եք կարծում, նա, ով այդքան հետաքրքրասեր էր երիտասարդության հանդեպ, ի՞նչ հասկացած կլինի Ձեզնից։

Նիկոլա Ազնավուր․ Նա շատ էր կարդում, հետաքրքրվում էր այն ամենով, ինչ տեղի է ունենում աշխարհում։Նա ծարավ էր ճանապարհորդությունների, բացահայտումների, սիրում էր ինֆորմատիկան, լուսանկարչությունը եւ ուզում էր փորձել աշխարհի բոլոր խոհանոցները։ Նա ինձ փոխանցել է այդ հետաքրքրասիրությունն ու սրտաբացությունը։ Հետաքրքրասեր մարդիկ միշտ ինչ-որ բան ունեն կիսելու։

LeJournalduDimanche․ Գիտե՞ք՝ ինչու է նա ընտրել Նիկոլա անունը Ձեզ համար։

Նիկոլա Ազնավուր․Նա ընտրել էր ռուսական անուններ իր վերջին երեք երեխաների համար՝ Կատյա, Միշա, Նիկոլայ։ Բայց Ֆրանսիայում մարդիկ սխալ էին արտասանում իմ անունը, եւ նա նախընտրեց Նիկոլան։

LeJournalduDimanche․ Իր ո՞ր երգն եք նախընտրում։ Ո՞րն է, ըստ Ձեզ, նրան առավելագույնս բնորոշում։ Լսե՞լ եք այն երգերը, որոնք դեռ գրում էր։ Ինչի՞ մասին են։

Նիկոլա Ազնավուր․Ես չունեմ առանձին նախընտրածերգ, դրանք բոլորն այնքան ամբողջական են։ Տարբեր երգեր ինձ ուղեկցում են կյանքիս տարբեր դրվագներում՝ կախված իրավիճակներից, որոնց միջով անցնում եմ։

LeJournalduDimanche․ Ի՞նչ կցանկանայիք, որ հիշվի նրանից։

Նիկոլա Ազնավուր․Ամեն ինչ։ Որ հիշենք նրա ստեղծածն իր ամբողջականությամբ, այն այնքան հարուստ է՝ երաժշտությունը, կինեմատոգրաֆիան, ինչպես նաեւ իր մարդասիրություն ու համամարդկային արժեքները։ Նա երգում էր ութ լեզուներով։ Իր հանդիսատեսը շատ մեծ է, նա կարողացել է հուզել սրտերն ամենուր, որտեղ երգել է եւ անցնել սերունդների միջով։

LeJournalduDimanche․ Ի՞նչն է ամենաթանկը, որ նա կտակել է Ձեզ։ Նրա ո՞ր առարկան կցանկանայիք պահել՝ որպես հուշ։

Նիկոլա Ազնավուր․Մենք ընտանիքում կապված չենք առարկաներին։ Մենք միակարծիք որոշեցինք իր անձնական իրերը նվիրել «Ազնավուր» հիմնադրամին։ Նա ընդմիշտ կլինի մեզ հետ, մեր սրտերում եւ հուշերում։ Ամենաթանկ բանը, որ նա մեզ տվել է՝ ուրիշներին օգտակար լինելու պատրաստակամությունն է։

LeJournalduDimanche․ Իսկ ո՞րն էր վերջին նվերը, որ նա Ձեզ բերել է շրջագայությունից։

Նիկոլա Ազնավուր․ Ճապոնիայում նա գնել էր մի զվարճալի շապիկ իմ որդու՝ Միսաքի համար, ով ծնվել է այս տարվա օգոստոսին։ Մենք միասին նշեցինք նրա մեկամսյակը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am