Կալանավորվել է Սամվել Մայրապետյանը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Աննա Մաթեւոսյանը, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց որոշումը, ըստ որի, բավարարեց քննիչի միջնորդությունը` խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը։
Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք նաեւ, որ խոշոր գործարարը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին։

















































