Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

«Դեկտեմբերին ընտրությունները կլինեն պարզապես ահավոր. մենք կդառնանք Ադրբեջան՝ առանց նավթի». Դավիթ Շահնազարյան

168.am-ի զրուցակիցն է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը

Պարոն Շահնազարյան, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների հաստատումից հետո կտրուկ լարվեց իրավիճակը ներքաղաքական կյանքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաք հրավիրեց ԱԺ շենքի մոտ, ապա տեղի ունեցավ խոսակցություն խմբակցությունների հետ, որի արդյունքներով վարչապետը հայտարարեց իր հրաժարականի միջոցով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին, իսկ ընդդիմությունը, ի դեմս ՀՀԿ–ի, հայտարարեց, որ բանակցություն, ըստ էության, տեղի չի ունեցել։ Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում ՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության դիրքորոշումները։

– Նախ՝ ուղղակի մի ուղղում մտցնեմ Ձեր հարցի մեջ. վարչապետն իր համակիրների հետ ներխուժեց ԱԺ տարածք, դա ավելի ճիշտ ձևակերպում է, որովհետև դա փաստ է։ Նախ՝ այն մասին, թե ինչ փոփոխություն մտցրեց ԱԺ-ն կանոնակարգում, որովհետև հանրության մեծ մասը բացարձակապես տեղյակ չէ դրանից։ Կառավարության ներկայացուցիչները դա ներկայացնում են՝ որպես վարչապետի դեմ արված քայլ, սակայն իրականությունը հետևյալն է. եթե ԱԺ պատգամավորները, իրենցից չկախված պատճառներից ելնելով, չեն կարողանում նիստը շարունակել կամ գումարել, ապա դա համարվում է ընդհատված նիստ: Սա հատկապես այս իրավիճակի համար չափազանց բնական օրենք էր, որովհետև եթե այն, ինչ ասում եք, հերթական անգամ տեղի ունենա, և նիստը խափանվի, ինչով Կառավարությունը բազմիցս սպառնացել է ԱԺ-ին, ապա և ենթադրենք՝ ԱԺ-ն որոշ ժամանակ չկարողանա այդ պատճառով ԱԺ նիստեր գումարել, ապա չի համարվի, որ ԱԺ-ն չի աշխատում, անգործունակ է և, օրենքի համաձայն՝ կարող է ցրվել։

Ակնհայտ է, որ սա Կառավարության ծրագրերի մեջ էր մտնում, և այս օրենքով ԱԺ-ն չեզոքացրեց այդ ծրագիրը, ինչը շատ բնական է։ Գործարարներից մեկն ինձ նման համեմատություն ներկայացրեց. «Օրինակ` եթե ես գործարանի դռները փակեմ, աշխատողներիս մեկ շաբաթ չթողնեմ ներս գան, և հետո, երբ նրանք ներկայանան աշխատանքի, ասեմ՝ ես Ձեզ հեռացնում եմ աշխատանքից, որովհետև երեք օր անհարգելի բացակայել եք»։ Սա նույն բանն է։ Կառավարությունը և հատկապես վարչապետն անընդհատ հրահրում են անկայունություն ՀՀ ներքաղաքական կյանքում։ Այսինքն՝ անկայունության աղբյուրը, որը շատ բնական է, դարձել է ներկայիս Կառավարությունը։

– Ինչպե՞ս է հրահրում։ Նշում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ…

– Եկեք հերթով գնանք։ Առաջին օրակարգային հարցը, որը վարչապետն առաջ քաշեց, ներդրումներն էր, ապա՝ կոռուպցիայի դեմ պայքարը, Մարտի 1-ի բացահայտումը, հետո՝ հակահեղափոխության դեմ պայքարը, և ներկայումս` ԱԺ լուծարումը։ Ներդրումային ծրագիրն ամբողջապես տապալված է։ Որևէ ներդրողի մտքով անգամ չի անցնի ներդնել մի երկրում, որտեղ վարչապետը հայտարարում է, որ ոչ թե օրենքը, ոչ թե անկախ դատարանները, այլ ինքն է անձամբ ներդրումների երաշխավորը, որ ամեն մի ներդրողի կկցվի անվտանգության մի սպա: Այնուհետև` «փռել ասֆալտին», «ծեփել պատին» սպառնալիքների դեպքում՝ որևէ ներդրողի մտքով չի անցնի այդպիսի երկրում ներդրում անել։ Ուստի ներդրումների իսպառ բացակայության պատճառն ինքը՝ Կառավարությունն է։

– Հեղափոխական շրջանակները պնդում են, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս երկրում ներդրումներ և տնտեսական ակտիվություն հնարավոր չէ։

– Կառավարությունն ասում է՝ երկրում ոչ մի լավ բան չի լինի, ներդրումներ չեն լինի, բարեփոխումներ չեն լինի, արևը չի ծագի… (ծիծաղում է.- Ա.Մ.) Դրանք բացարձակապես անհիմն պնդումներ են։ Փաշինյանի կառավարության երկրորդ առաջնահերթությունը, այսպես կոչված, կոռուպցիայի դեմ պայքարն էր: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել։ Մենք ականատես եղանք շոուի մեծ տարրեր պարունակող ձերբակալությունների, կալանավորումների, բայց եկեք արձանագրենք մեկ պարզ փաստ, որ այսօր այդ բոլոր ձերբակալվածներից, չեմ ուզում թվարկել, ազատազրկված է միայն Մանվել Գրիգորյանը, մնացածն ազատ են արձակվել ինչ-ինչ պատճառներով։

Իմիջիայլոց, քանի դեռ Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ դատարանի որոշում չկա, որևէ մեկն իրավունք չունի նվաստացնել, ստորացնել Մանվել Գրիգորյանին: Բոլորս էլ լավ գիտենք Մանվելին, շատ լավ գիտենք, անկախ նրանից, թե նա ինչ է արել, թե նա ինչում է մեղադրվում, Մանվել Գրիգորյանը մեր հայրենիքի առաջ մատուցել է այնքան ծառայություններ, որ այսօր գործող Կառավարությունը՝ բոլորը միասին վերցրած, դրա կեսն էլ չեն արել: Եվ Մանվել Գրիգորյանը վաստակել է, որ նույնիսկ մեր այս ոչ իրավական երկրում իր նկատմամբ լինի արդար քննություն, արդար դատավարություն, և որևէ մեկը չհամարձակվի, քանի դեռ դատարանի վճիռ չկա, նրան նվաստացնել և ստորացնել։ Վերադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ ես կասեմ, որ որևէ քայլ չի արվել։

... Լրատվամիջոց է խուզարկվում բոլորովին անհիմն… լռություն, չի կարելի այդ մասին խոսել: Երևանի ընտրություններից մեկ օր առաջ մասնակից կուսակցություններից մեկի գրասենյակն է խուզարկվում (ԲՀԿ-ի.- Ա.Մ.)… լռություն է բացարձակ, որովհետև բոլորը, այսպես կոչված, հեղափոխականներ են, և այս իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացման արդյունքում մենք կունենանք լրիվ հեղափոխական խորհրդարան:

Կարծում եմ, որ վարչապետի կուսակցությունից բացի, ևս մեկ կուսակցություն, ծայրահեղ դեպքում՝ երկու կուսակցություն, կկարողանան հաղթահարել անցողիկ շեմը։ Վարչապետը, հանձինս ընդդիմության, կունենա, ենթադրենք, իր «Լույս» դաշինքը` նույնպես հեղափոխական, և կունենանք բացարձակ միահեծան իշխանություն: Որքան էլ քննադատենք ներկայիս խորհրդարանը, որը շատ հեռու է այն խորհրդարանից, որը ես կցանկանայի, որ ունենար իմ պետությունը, այն միակ պատնեշն է մեր և անխուսափելի դիկտատուրայի միջև, որովհետև վարչապետն առանց այն էլ անընդհատ բռնապետական հակումներ է ցուցադրում ու չի թաքցնում: Սա է իրականությունը, և սա պետք է հասկանանք:

Անդրադառնալով հասարակության ներկայիս վիճակին, եկեք բացարձակապես չմեղադրենք հասարակությանը: Մեր ժողովուրդն է, մեր հասարակությունը, ես ասացի, որ բազմությունը մեծ էր, քաղաքացիները` քիչ, քանի որ քաղաքացիներն այս հարցերը կդնեին Կառավարության առջև անընդհատ:

Ահաբեկչության նոր ձև է գտնվել՝ դա սոցիալական ցանցերում խուժանի հայհոյանքներն են, բայց դա էլ արդեն չի աշխատում, ուղղակի հայհոյանքներ են: Հենց նույն այն դեպքերը, որից Դուք սկսեցիք հարցազրույցը, ցույց տվեցին, որ այնուամենայնիվ ժողովրդի ճնշումը խորհրդարանի նկատմամբ արդեն հասել է իր սահմանագծին, և դա նույնպես չի աշխատում, սոցիալական ցանցերի խուժանությունը, կներեք, որ այդ ոչ գրական բառն եմ օգտագործում, նույնպես սկսում է իրեն սպառել, և վարչապետը պետք է դեռ շատ խորը մտածի իր խոստացած հրաժարականը տալու շուրջ:

Դեկտեմբերին ընտրությունները կլինեն պարզապես ահավոր, մենք կդառնանք Ադրբեջան՝ առանց նավթի: Դրանում արդեն որևէ կասկած չունեմ և շատ լավ գիտեմ, որ հասարակության մի մասը բացարձակապես չի ընկալելու իմ ասածը: Բայց այս փուլերը, որ մենք, մեր հասարակությունը, ժողովուրդը ներկայումս անցնում ենք, շատ երկրներ են անցել:

Գերմանական ժողովուրդն է այս փուլով անցել, իտալացիներն են անցել, վրացիներն են անցել, ադրբեջանցիներն են անցել այս փուլերով: Համենայն դեպս, պետք է մենք անենք ամեն ինչ, որպեսզի չհասնենք այն արդյունքներին, ինչ արդյունքներ ստացվեցին վերոնշյալ երկրներում։ Պետք է հստակ հասկանանք, որ մեր հասարակությունում կա առողջ մաս, որը հստակ հասկանում է այս վտանգները, հստակ հասկանում է, որ գնում ենք բռնապետության ճանապարհով, միակուսակցական համակարգի ճանապարհով:

Գիտե՞ք, ժողովրդի անունը չի կարելի շատ շահարկել բառիս բուն իմաստով: Կան քաղաքացիներ, կա ժողովուրդ: Մարդկության պատմության մեջ բոլոր մեծագույն ոճրագործություններն արվել են հանուն ժողովրդի, ժողովրդի անունից և ժողովրդի աջակցությամբ: Քրիստոսի խաչելությունից՝ մինչև ստալինյան Սովետական Միություն, հիտլերյան Գերմանիա, կարող ենք շարունակել… Պետք չէ շահարկել: Ժողովրդին համոզում են, որ դա դու ես ուզում:

Ժողովուրդ, ա՛յ, դու ներդրումներ էիր ուզում, դու կոռուպցիայի դեմ պայքար էիր ուզում, հետո Մարտի 1-ի բացահայտում էիր ուզում, հետո հակահեղափոխության դեմ պայքար էիր ուզում, իսկ հիմա դու ուզում ես արտահերթ խորհրդարանական ընտրություններ, խորհրդարանի լուծարում… Եթե մեր վարչապետին Մատրոս Ժելեզնյակի դափնիները հանգիստ չեն տալիս, ապա դա իր խնդիրն է:

Մեր պետությունը երբեք այսքան ծանր վտանգների առաջ չի եղել: Տեսեք, թե ինչեր են կատարվում`սկսվում է հարձակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, կարող եմ այս շարքը շարունակել` հակահեղափոխություն, նախկինների ամեն ինչի վրա, բանակի վրա, պաշտպանության բանակի վրա: Անընդհատ փորձեր են արվում իշխանության կողմից, այսպես կոչված, հեղափոխությունն արտահանել Արցախ, փառք Աստծո, չի ստացվում, հիմա փորձում են ահաբեկչություն արտահանել Արցախ:

Գիտեք, որ Փաշինյանի հետ Միացյալ Նահանգներում որևէ հանդիպում չեղավ: Բազմաթիվ այլ պատճառներից բացի, որ ընդհանրապես ծրագիր չկա, անելիք չկա, ոչինչ չունենք, ի՞նչ եք կարծում` կարո՞ղ էր հանդիպում լինել մի երկրի ղեկավարության հետ, որտեղ ահաբեկիչները (նկատի ունի «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը.- Ա.Մ.) ոչ միայն ազատ են արձակվել, այլև կուսակցություն են ստեղծում, և ներկայումս էլ իշխանությունը փորձում է ահաբեկչությունն արտահանել Արցախ: Կասկած չունեմ, որ չի հաջողվելու: Պարզապես այդ ընթացքում ես լուրջ մտավախություն ունեմ, որ մենք անշրջելի կորուստներ կունենանք առաջին հերթին՝ Արցախի հարցում: Այդ մտավախությունը շատ մեծ է, բայց այդ մտավախության մասին՝ մեկ ուրիշ անգամ:

– Ներկայումս կա բավականին լարված ներքաղաքական իրավիճակ: Լուծումը, որպեսզի հնարավորինս անցնցում տեղի ունենան զարգացումները, Դուք ինչպե՞ս եք տեսնում, որովհետև պարզ է, ակնհայտ է, որ վարչապետը երևի թե կդիմի հրաժարականի:

– Ես այնքան էլ վստահ չեմ, որ հրաժարական կտա, թեև կարող է դիմել: Նման իրավիճակներում երկխոսություն պետք է տեղի ունենա: Պետք է խոսեն. ոչ թե բազմությունը հավաքած գնան խորհրդարան՝ վախեցնելու համար, ոչ թե ուժի ցուցադրում լինի, որը չաշխատեց, և վերջնագրեր ներկայացնել… Այլ պետք է խոսել: Առայժմ որևէ երկխոսություն չի արվել խորհրդարանի հետ:

Իմիջիայլոց, այս խորհրդարանական ընտրություններն էլ, իմ գնահատականով, ժամանակին շատ վատ էին անցել, բայց խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը, ընտրություններին մասնակցած բոլոր ուժերն ընդունել էին այս խորհրդարանի լեգիտիմությունը: Որքան հիշում եմ, գոհ էին իրենց ստացած ձայներից: Այս ԱԺ ընտրությունների ոչ մի մասնակից կուսակցություն չի հայտարարել, որ իրենից մեկ ձայն գողացել են: Դուք ընդունել եք սա: Կարող է՝ մենք իրար հետ չենք ընդունել, բայց իրենք ընդունել են: Վերջիվերջո, ասում են՝ մեծ լեգիտիմություն ունի, կա մեկ լեգիտիմություն, որն աշխարհը ճանաչում է, դա այն լեգիտիմությունն է, որը ներկայիս Կառավարությունը ստացել է գործող ԱԺ-ից:

Մի բան էլ ավելացնեմ, մենք խորհրդարանական պետություն ենք, չէ՞: Դա նշանակում է, որ խորհրդարանն է ամեն ինչ որոշողը, ամբողջ իշխանությունը խորհրդարանն է: Եթե դեկտեմբերին հանկարծ ընտրություններ եղան, կարծում եմ, որ չեն լինի, պառլամենտ ֆրանսերեն նշանակում է՝ խոսելու տեղ, խորհրդարանը կդառնա զուտ քվեարկելու տեղ: Խորհրդարանական պետություններում որոշում ընդունողը ոչ թե վարչապետն է, այլ խորհրդարանը՝ որպես կոլեգիալ մարմին: Վարչապետի որոշումները շատ փոքր որոշումներ են` ինչ-որ վարսավիր նշանակել պաշտոնի, սա անել, նա անել, բայց դա Կառավարության պատասխանատվությունն է:

Այնպես որ, Կառավարության բոլոր անդամները թող հասկանան, որ իրենք պատասխանատվություն են կրում: Մենք տեսնում ենք, որ հեռարձակվում են Կառավարության նիստերը, դրանք նիստեր չեն, դա քաղաքական մարմնի նիստ չէ: Այո, Կառավարությունը պետք է կոլեգիալ մարմին լինի, ոչ թե միանձնյա միահեծան կառավարում։ Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ մենք կխուսափենք դեկտեմբերյան ընտրություններից, հույս ունեմ, որ Կառավարությունը և վարչապետը, վերջիվերջո, պետք է հասկանան, որ պետք է երկխոսել, և քաղաքականության արվեստը հենց երկխոսելն է, լուծումներ գտնելը, մանավանդ, երբ չի եղել մի օրինագիծ, որ տանեն խորհրդարան, և խորհրդարանը դեմ լինի:

Չկան այդ օրինագծերը, ծրագրերը։ Ծրագիրն է՝ իշխանությունը դարձնել ամբողջական, նույնիսկ ամենափոքր հատվածներում: Պատերազմի ժամանակ վարչապետը լինելու է Գերագույն գլխավոր հրամանարատարը ԶՈՒ-ի, մենք տեսանք, որ ոչ ստանդարտ իրավիճակներում ինչպես են որոշումներ կայացվում` կտրել- ջարդել, այս նախարարին փոխել, այս մարզպետներին հանել, որի լիազորությունը նա արդեն չունի, Կառավարությունը պետք է մարզպետների վերաբերյալ որոշում ընդունի… Սա էլ է չափազանց մտահոգիչ, երբ պատերազմի հավանականությունն ավելի քան բարձր է, իսկ վարչապետը «քլունգն առած խրամատներ է փորում», հասարակությունը բևեռացնում, կիսում, բաժանում է սևերի ու սպիտակների:

Վերջում մի բան ավելացնեմ. ինչպես արդեն ասացի, սովորաբար անկայունությունը փորձում է ստեղծել ընդդիմությունը, հասարակությունը կիսել փորձում է ընդդիմությունը: Ներկայումս մեզ մոտ բոլորովին հակառակն է, իշխանությունն է կիսում, բևեռացնում հասարակությունը: Այսքան անհանդուրժող իշխանություն Հայաստանի պատմության մեջ դեռ չէր եղել: