Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Ինչո՞ւ հենց դեկտեմբերին կամ շտապողականության պատճառները

Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ ստորագրված հուշագրից, ՀՅԴ-Ավինյան հանդիպումից եւ դրան հետեւած հայտարարություններից հետո, արդեն իսկ պարզ է, որ ՀՀԿ-ն այլեւս չի կարող խանգարել արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս տարվա դեկտեմբերին անցկացնելու Նիկոլ Փաշինյանի ցանկությանը:

Այսպիսով, արտահերթ ընտրությունները կանցկացվեն երկու, լավագույն դեպքում երկու ամիս երկու շաբաթ հետո: Ակնհայտ է, որ այս գերկարճ ժամանակահատվածը քաղաքական ուժերի գերակշիռ մասին, բացառությամբ երկու, երեք ուժի թույլ չի տա նորմալ պատրաստվել համապետական ընտրություններին:

Դեկտեմբերին, մի շարք հասկանալի պատճառներով, գրեթե անհնար կլինի ուղիղ շփումներն ընտրողների հետ:  

Ահա սա է իրականությունը: Իսկ ինչո՞ւ դեկտեմբերին, եւ ոչ թե մայիսին կամ սեպտեմբերին: Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ասում են, թե օր առաջ պետք է ազատվել հանրային տրամադրությունները չարտահայտող եւ կառավարության ձեռքերը կապող խորհրդարանից: 

Նրանք, ովքեր վստահում եւ աջակցում են վարչապետին, համոզված են, որ վերջին ամիսներին որեւէ ներդրում կամ տնտեսական առաջընթաց չարձանագրվեց բացառապես խորհրդարանի պատճառով:

Իրականում, առողջ տրամաբանությունը հուշում է, որ խորհրդարանը, որը գրեթե պարտավորվել էր ոչ մի կերպ չխոչընդոտել կառավարության գործունեությանը եւ անգամ աջակցել, չէր կարող չգրանցված առաջընթացի պատճառ դառնալ:

Ստացվում է, որ այս խորհրդարանից ազատվելու այլ, ավելի լուրջ պատճառ կա, որի մասին այսօր որեւէ մեկը չի խոսում: Բացի այդ բանականության ձայնը, որ այս դեռ հնչում է կամ լեռեցվում է կամ արժանի ուշադրության չի դարձվում:

Առավել քան պարզ է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական խորհրդարանական ընտրություններ անցկացնեու դեպքում կունենանք թուրքմենական, ադրբեջանական կամ ղազախական խորհրդարան, որտեղ ընդդիմություն, որպես այդպիսին չի էլ լինելու: Ի՞նչ է շահելու մեր երկիրն այս խորհրդարանից՝ ոչինչ:

Սուպերմոնոլիտ իշխանությունը դեռ որեւէ երկրի որեւէ օգուտ չի բերել, հատկապես այն երկրներում, որոնք «սեւ» ոսկի չունեն: 

Դեկտեմբերյան ընտրուրթյուններից շատ չանցած մենք ունենալու ենք մի խորհրդարան, որն արդեն հանրային տրամադրությունները չի արտահայտելու: Դեկտեմբերյան ընտրություններից հետո աստիճանաբար բոլորը տեսնելու են, որ ոչ տնտեսության վիճակն է բարելավվում, ոչ գազի եւ էլէներգիայի գներն են իջնում, ոչ կենսաթոշակներն են ավելանում, եւ սկսվելու են դժգոհությունները, իսկ կառավարությունը եւ արդեն խորհրդարանը ձախողումների համար մեղադրելու է Ձնագնդիին եւ սկսվելու է նրա եւ նրա համախոհների, կարճ ասած՝ վնասարարների որոնումները եւ ձերբակալությունները: 

Իսկ թե ինչ կստացվի այս ամենի արդյունքում, պարզ է, ցավոք, այսօր դեռ հսկայական դերակատարում ունեն այն ուժերն ու խմբերը, որոնց համար գերակա է ոչ թե պետության, այլ իրենց եւ իրենց նեղ թիմի շահերը:

Հակոբ Ասատրյան

Top-News.am