Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Վերլուծական

Հասկանալ իրականությունը, եթե արդեն ուշ չէ

Խնդիրը ժամկետը չէ։ Խնդիրն այն չէ, թե ե՛րբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Խնդիրն այն է, թե ի՛նչ կունենանք ընտրություններից հետո։

Գնում ենք ընտրությունների քաղաքական դեֆոլտի պայմաններում, որի մեջ ներգրավված են բոլոր հիմնական քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՔՊ-ն (մտովի հանեք Նիկոլ Փաշինյանին ու կհամաձայնեք ինձ հետ)։

Սա չափազանց վտանգավոր իրականություն է։ Հետևաբար՝ անելիքը, խնդիրը պետք է լինի հենց այդ իրավիճակից դուրս գալը։

Մենք պետք է խնդիր դնեինք՝ լուծել ճգնաժամը, և ոչ՝ խորացնել այն։ Երբ քաղաքական որևէ ուժ չունի ինստիտուցիոնալ հեղինակություն, ապա չի երևում, թե ինչ խողովակներով պետք է գտնվեն երկրի դժվար խնդիրների դժվար լուծումները։ Երկրի դիմադրողականությունը կտրուկ իջնում է։ Պետական մտածողությունը, գիտակից մարդկանց (անկախ՝ նրանց կուսակցական պատկանելությունից) ահազանգ-մտածողությունը սրան պետք է ուղղված լինի՝ իշխանության ներսում թե դրսում։

Գնում ենք ընտրությունների՝ 80 տոկոսանոց հավանականությամբ, որ Հայաստանի հասարակությունը պատրաստ չի լինելու հնարավոր զարգացումներին։ Կառուցելու, բարեփոխելու, զարգանալու՝ գիտակցված հանրային պահանջի, ապագային ուղղված գործողությունների և կառուցողական քայլերի փոխարեն հասարակության մեծ դրական էներգիան ուղղվում է այլ հուն։ 80 տոկոսի՝ մեծ մասամբ անկեղծ ու ազնիվ մոտիվացիաները չեն ապահովագրում հնարավոր վտանգներից։

Մենք ունենք ֆիզիկական անձի վարկանիշի վրա կառուցված իշխանություն։ Սա պետությունը դարձնում է շատ թույլ, խոցելի։ Թույլ և խոցելի պետություն Հարավային Կովկասում՝ դա ողբերգությունից 5 րոպե պակաս է նշանակում։

Վախենալ քաղաքական դեֆոլտից և 80 տոկոսից

Կա տոտալ քաղաքական-հասարակական դեֆոլտ, և կա մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը, որն այս պահին ունի անառարկելի հեղինակություն և մոգական ազդեցություն՝ 80 տոկոսանոց։ Այս իրականությունից միայն վախենալ է պետք։ Եվ սա առաջին հերթին վախեցնող է, սարսափելի վախեցնող է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Նա արագ ընտրություններից հետո մեն-մենակ է մնալու ՀՀ բարդագույն խնդիրների հետ՝ պատերազմի և խաղաղության, տնտեսության, արտագաղթի, ներքին կառավարելիության և այլն։ Գործել առանց քաղաքական հակակշիռների և առանց առարկող թիմակիցների՝ չափազանց վտանգավոր է։ Միառժամանակ չի լինելու որևէ զսպող մեխանիզմ։ Չի լինելու որևէ ուժ, ում հետ գոնե ձևական հնարավոր կլիներ ասել՝ բանակցում եմ, քննարկում եմ։ Իմունիտետի ազդակները, որոնք պետք է ահազանգեն որևէ վտանգի դեպքում, այս պահին պարզապես գոյություն չունեն։

Վատ պատմությունն ու վտանգավոր ապագան

Այն անարդարությունների չափը, միջին խավի այն սրընթաց կազմալուծումը, երկար տարիներ իշխած պսևդոէլիտայի առկայությունը, ունևոր խավի՝ առանց որևէ բարոյական ստոպի իշխումը, այն բարքերը, որոնք գերակայում էին երկրում, պետք է հանգեցնեին այս օրվան։ Ինչքա՞ն են խաբել ընտրողներին քաղաքական կուսակցությունները՝ ասել մի բան ու գնացել ստվերային գործարքների, ինչքա՞ն են քաղաքականությունը դիտել որպես բիզնես. պարզ էր, որ մի օր այդ ամենը բերելու էր նրանց տոտալ հեղինակազրկմանը։

Այդ ամբողջ կուտակվածի արդյունքում, այո, ժողովուրդը պայթեց, ու այստեղ Ն. Փաշինյանի դերակատարումը, անխոս, պատմական է։ Բայց հիմա ձևավորվում է հաջորդ մեծ վտանգը։ Հիմնական ուրվագծերով այդ վտանգն այսպիսի տեսք ունի՝ գրեթե միակուսակցական խորհրդարան, միակուսակցական կառավարություն, մեկ անձի հեղինակության վրա կառուցված իշխանություն, որևէ հակակշռող, զսպող համակարգի բացակայություն։ Սա չի բերի զարգացման։ Սա բոլորովին այլ տեղ կտանի։
Այստեղ կարևոր է ֆիքսել, որ հարցը «հները» չեն, որովհետև հնին վերադարձ իսկապես հնարավոր չէ, և պետք չէ։ Հարցը նորի, ապագայի տարբերակներն են։ Վատ պատմությունը արդարացում չէ՝ վտանգավոր ապագայի ընտրության համար։ Ուրիշ փաստարկներ և ուրիշ լուծումներ է պետք գտնել։

Կարևոր է ֆիքսել նաև, որ, նման զարգացումների պարագայում, օրվա պրոցեսներից և տրամաբանությունից դուրս են մնալու բազմաթիվ ընդունակ, գրագետ, աշխատանքային սոլիդ կենսագրություն ունեցող մարդիկ, որոնք չեն տեղավորվում «հնի ու նորի» սխեմատիկ պատկերացումների մեջ, սակայն կարող են օգտակար լինել երկրին՝ ամենատարբեր ոլորտներում, և իրենց պատրաստվածությամբ ու հայրենասիրությամբ առնվազն չեն զիջում բարձր հնչող ձայներին։ Նրանց խոսքն այսօր դեռ հնարավոր է խլացնել՝ ծափերի, բարձր ելույթների, համընդհանուր սոցցանցային աղմուկի մեջ, սակայն հասարակությունն աստիճանաբար զգալու է նրանց կարիքը, և շատ արագ նրանք վերածվելու են գործոնի՝ գուցեև վերցնելով ընդդիմության թափուր պաշտոնը։

Եթե խնդիր ենք դնում հեղափոխական առաջընթացի, ապա այո, ժամանակ է պետք` գործող կուսակցություններում ներքին թավշյա հեղափոխություններ իրականացնելու համար։ Բոլոր կուսակցություններում կան առողջ, գրագետ ուժեր, որոնք գուցե պետք է իրենց կուսակցություններում այլևս ունենան վճռորոշ դերակատարում։ Գուցե ընդհանրապես պետք է, որ հայտնի կուսակցությունները չմասնակցեն ընտրություններին, և նրանց փոխարեն ձևավորվեն նոր ուժեր։ Բայց դրա համար նույնպես ժամանակ է պետք։ Խնդիրը պետք է լինի մի նոր՝ առողջ համակարգ ծնելը, որին հնարավոր չի լինի մեղադրել հակահեղափոխության մեջ, որը կգեներացնի նոր մտածողություն, նոր ծրագրեր, նոր տեսլականներ և, որը կկիսի պատասխանատվությունը։ Ժամանակը պետք է առաջին հերթին հենց սրա համար։

Հակառակ դեպքում՝ միակուսակցական և միանձնյա իշխանությունը բոլորի համար է վատ՝ թե՛ հեռացողների, թե՛ եկողների, թե՛ հատկապես մեկ անձի համար։ Հիմա տրամաբանորեն պետք է կազմվի 80 հոգանոց ԱԺ ցուցակ՝ գրագետ, վստահելի, փորձառու, ունակ գործիչներից, որոնք պետք է փոխարինեն մյուս բոլոր ուժերի մեջ եղած, հաճախ՝ իսկապես գրագետ գործիչներին, պետք է կազմի նույնպիսի գրագետ ու էֆեկտիվ կառավարություն, յուրային, վստահելի հրեշտակներից բաղկացած ուժայիններ։ Սա հեքիաթ է, իսկ Հարավային Կովկասում, երբ իրատեսությունը փոխարինվում է պետական հեքիաթներով, վերջիններս սովորաբար ծանր վերջաբան են ունենում։

Խնդիրը շատ պարզ է. եթե հետհեղափոխական իշխանությունը խնդիր դնի այս մթնոլորտում հաղթել բոլորին, այն այս պահին ներսում կհաղթի՝ բոլորին և բոլոր հարցերում։ Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ամիսներ հետո կտեսնենք, որ դա չբերեց պետության հաղթանակին։ Ի՞նչ կմնա այդ ժամանակ 80 տոկոսից՝ էական չէ, ի՞նչ տեսք կունենա այդ փուլի իշխանությունը՝ անգամ արդեն դա՛ էական չէ։ Այստեղ լրիվ ուրիշ իրականություն կարող ենք ունենալ։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»