Ազգային ժողովի այգու դռները բացվել են առանց ԱԺ նախագահի համաձայնության. Շարմազանով
Ազգային ժողովի այգու դռները բացվել են առանց ԱԺ նախագահի համաձայնության։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
«Սա տարածք է և առանց ԱԺ նախագահի հետ համաձայնության գալու է արվել։ Նման համաձայնություն հաստատ չի եղել, Բաբլոյանն իր համաձայնությունը չէր տվել և առնվազն մյուս երեք խմբակցությունների ղեկավարների հետ համաձայնություն ձեռք չի բերվել»,–ասաց նա։
Հիշեցնենք որ, որ այսօր առավոտյան Ազգային ժողովի այգու դռները բացվել են ՀՀ քաղաքացիների առաջ։
NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ՊՊԾ ԱԺ վաշտի հրամանատար Սահակ Սահակյանը նշել էր, որ դռները բացվել են ՀՀ պետական պահպանության ծառայության պետի հրահանգով, ով էլ նման հանձնարարություն հավանաբար ստացել է վարչապետից։

















































