Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում գրոհայիններին ուղղված հարվածը
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին մեկնաբանել է Սիրիայում իրանական Ահվազի ահաբեկչության կազմակերպիչներին ուղղված հարվածը՝ հայտարարելով, որ Թեհրանն ահաբեկչության դեմ լուրջ պայքար է մղում, հայտնում է ISNA գործակալությունը:
«Այս քայլը վկայում է ահաբեկչական ուժերի պատրաստման, սպառազինման ու ուսուցման օջախների դեմ տարբեր մակարդակներում լուրջ եւ անընդհատ պայքարի Իրանի հաստատուն վճռականության մասին»,- ասել է Ղասեմին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի զինվորականները Սիրիայում Եփրատի արեւելյան ափին հարված են հասցրել Ահվազի ահաբեկչության կազմակերպիչների եւ նրանց օբյեկտների վրա , որից հետո մի քանի մարտական անօդաչուներ շարունակել են հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերի վրա:
Սեպտեմբերի 22-ին Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն էր իրագործվել: Անհայտ զինված անձինք, ովքեր ամբիոնի հետեւում էին, կրակ էին բացել մարդկանց վրա: Զոհվել է առնվազն 29 մարդ, մոտ 60 մարդ՝ վիրավորվել: Իրանական IRNA գործակալության տվյալներով՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ահվազի արաբական հայրենասիրական ժողովրդավարական շարժումը»:


















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում