Նոր թղթադրամները՝ նոյեմբերից
Դրամի 25-ամյակի կապակցությամբ նոյեմբերից հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք, ամբողջությամբ կներդնենք, եթե ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- ասաց Ջավադյանը:
Նշենք, որ 1.000 դրամ անվանական արժեքով թղթադրամը Պարույր Սեւակի պատկերով է, 2.000-ը՝ Տիգրան Պետրոսյանի, 5.000-ը՝ Վիլյամ Սարոյանի, 10.000-ը՝ Կոմիտասի, 20.000-ը՝ Հովհաննես Այվազովսկու, 50.000-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերով: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշեր նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերեսին՝ հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից եւ շենք-շինություններից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»