Իրանցի հաքերները Բրիտանիայի լավագույն բուհերից միլիոնավոր փաստաթղթեր են գողացել
Իրանցի հաքերները Բրիտանիայի առաջատար բուհերից գողացել են միլիոնավոր փաստաթղթեր, այդ թվում՝ գաղտնի հետազոտություններ, հայտնում է The Daily Telegraph-ը:
Չարտոնված ներթափանցում է իրականացվել նաեւ բրիտանական այնպիսի էլիտար ուսումնական հաստատությունների տեղեկատվական համարկարգ, ինչպիսին են Օքսֆորդը եւ Քեմբրիջը:
Փաստաթղթերը, որոնք պարունակում են միջուկային տեխնոլոգիայի եւ համակարգչային անվտանգության ոլորտներում ակադեմիական հետազոտությունների արդյունքները, համացանցում վաճառքի են դրվել:
Պարբերականը նշում է, որ այս միջադեպը կարող է Իրանի հանդեպ Արեւմուտքի բացասական արձագանք առաջացնել, հատկապես Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների ֆոնին, որոնք Թրամփի վարչակազմը նախատեսում է սահմանել այս տարվա նոյեմբերին:


















































NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Իրանում նախազգուշացրել են հնարավոր պատասխանի մասին, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի հարավում