Արջը, որը նապաստակի հաստիքով արջ էր աշխատում (Տեսանյութ)
Մի անտառում արջը նապաստակ էր աշխատում: Ինչպես դա պատահեց: Անտառին արջ էր պետք, բայց ազատ էր միայն նապաստակի հաստիքը: Արջը համաձայնեց եւ սկսեց կատարել արջի աշխատանք, ստանալով նապաստակի աշխատավարձ, մինչեւ չիմացավ, որ նույն անտառում նապաստակը արջի աշխատավարձ է ստանում՝ կատարելով նապաստակի աշխատանք:
Զայրացավ արջը՝ ինչպես կարող է նման բան լինել: Ինչպես կարող է թույլիկ նապաստակն արջի աշխատավարձ ստանալ:
Բողոքեց անտառի ղեկավարությանը: Եկավ առյուծներից բաղկացած հանձնաժողովը: Կանչեցին արջին եւ նապաստակին:
- Դուք արջ եք,- հարցրեց հանձնաժողովը նապաստակին:
- Այո, ես արջ եմ,- ասաց նապաստակը եւ ցույց տվեց փաստաղթերը:
- Այո, իսկապես դուք արջ եք,- ասաց հանձնաժողովը:
- Բայց ես եմ արջը,- մռնչաց զայրացած արջը:
- Իսկ ո՞ւր է ձեր փաստաթուղթը,- հարցրեց հանձնաժողովը եւ նայելով փաստաթուղթը ասաց,- ինչո՞ւ եք վիճում քաղաքացի արջ, եթե այստեղ հստակ գրված է, որ դուք նապաստակ եք:
Հիմա կհարցնեք, թե ո՞րն է առակի իմաստը... Ի՞նչ իմաստ կարող է լինել, եթե հանձնաժողովում, առյուծների հաստիքի տակ ձեւակերպված էին ավանակները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ