Զարկերակային ճնշման նոր նորմերը
Մյունխենում ամենամյա սրտաբանական համաժողովում հրապարակվել են զարկերակային ճնշման ցուցանիշներին վերաբերող նոր նորմերը: Դրանք հրապարակվել են նաեւ European Heart Journal-ում:
Զարկերակային ճնշման նոր չափորոշիչները ներկայացրել են Հիպերտոնիայի բուժման եվրոպական միության եւ Սրտաբանների եվրոպական միության (ESC) փորձագետները: Ըստ նրանց՝ հիմա նորմի վերին սահման է համարվում սնդիկի սյան 130-80 մմ-ը: Նախկինում այս ցուցանիշը հավասար էր սնդիկի սյան 140-90 մմ-ին:
Մինչեւ 65 տարեկանը վերին ճնշման համար առողջ ցուցանիշը պետք է լինի սնդիկի սյան 120-129 մմ սահմանում: 65 եւ 80 տարեկանից մեծերի համար այս ցուցանիշը չպետք է գերազանցի սնդիկի սյան 139 մմ-ը: Մինչդեռ նախկինում տարիքային այս խմբերում սահմանված էին ավելի բարձր շեմային նիշեր՝ սնդիկի սյան 140–150 մմ:
Բոլորի համար ստորին ճնշումը, անկախ ուղեկցող հիվանդություններից եւ վտանգի աստիճանից, պետք է պահպանվի սնդիկի սյան 80 մմ-ի սահմանում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում