Նիկոլ Փաշինյանն ակտիվ զբաղվելու է Կարգին Հայկոյի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես մտադիր եմ օրենքով չարգելված ձեւերով մասնակցել Երեւանի ավագանու քարոզարշավին: Մենք կհանդիպենք, կխոսենք «Իմ քայլը» դաշինքի, մեր թեկնածու Հայկ Մարությանի մասին, եւ կարծում եմ՝ շատ հետաքրքիր քարոզարշավ եւ ընտրություններ են սպասվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

















































