Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

«Կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն». Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատասխանել է ներքին և արտաքին քաղաքականության, Հայաստանում տիրող իրավիճակի, իր դեմ հարուցված քրեական գործի մասին հանրությանը հետաքրքրող հարցերին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցել է Հովհաննես Շողիկյանը։

- Դուք հայտարարել եք քաղաքականություն վերադառնալու մասին՝ պայմանավորելով այլընտրանքային տեսակետի (դիրքորոշման) անհրաժեշտությամբ: Ո՞ւմ եք համարում այլընտրանքային դիրքորոշման կրող, և ո՞վ է ձեր քաղաքական հենարանը՝ հաշվի առնելով ներկա իրողություններն ու հասարակության տրամադրվածությունը:

— Նրանք, ովքեր չեն կիսում այն ամենը, ինչ անում է այսօրվա իշխանությունը։ Եվ եթե խոսում ենք հենարանի մասին, ապա առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում են այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում։

Գիտեք` երկիրն էապես փոխվել էր 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ.-ին։ Տվյալ դեպքում ես միգուցե ավելի շատ կանգ առնեմ այդ հենարանի վրա։ Այսպես ասենք` ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջև, և ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի, թե ինչ է անում, որը կարողանում է կառավարել, կարողանում է նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջև և հասնել հաջողությունների։

Պետք է հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին` պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառեր կարող են ունենալ, կարող են ասել`ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ և այլն, թե մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կարողանում են կայունություն ապահովել Հայաստանում և, իհարկե, անվտանգության հարցերը լուծում են պրոֆեսիոնալ ձևով, հիմնովին և երկարատև։

Ուրեմն իմ հենարանն այն մարդիկ են, որոնց պետք են շատ կոնկրետ հաջողություններ Հայաստանի Հանրապետությունում, որ իրենց կյանքը և կյանքի որակը բարելավվի էապես, իսկ սա ավելի խորը հասկացություն է, քան զուտ աշխատավարձը և այլն։

- Դիտարկո՞ւմ եք ձեր մասնակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ի՞նչ ձևաչափով։

— Եթե ես հայտարարել եմ, որ վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար պետք է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին։ Դեռևս վաղ է խոսել ձևաչափի մասին։ Դեռ երկար ժամանակ կա, և բավական դինամիկ փոփոխվում և փոփոխվելու է իրավիճակը։ Ես կցանկանայի հիմա բաց թողնել հնարավոր ձևաչափերի հարցը։ Չեմ կարծում, որ ճիշտ է դրա մասին խոսելը, հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը և ընտրողների այն զանգվածը, որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ և այն թիմի համար, որ ձևավորվում է իմ շուրջը։

Երբ գնում ես բժշկի, դու փնտրում ես ոչ թե սրտացավ, այլ լավ բժիշկ, բժիշկ, որը բուժում է քեզ և ոչ թե իր սրտացավությունն է ցույց տալիս։ Փաստաբան ես վարձում, դու ընտրում ես լավ փաստաբան և ոչ թե սրտացավ։ Բայց երբ խոսում եք քաղաքական գործիչների մասին, մեր ժողովուրդը սիրում է այն գործիչներին, որոնք իրենց սրտացավ լինելն են ցույց տալիս, իրենց հաճոյախոսելը, խոստումներ տալը և ոչ թե նրանց, ովքեր իրենց գործով արդեն ցույց են տվել, որ ընդունակ են սայլը տեղից շարժել և լուրջ հաջողություն արձանագրել։ Տվյալ դեպքում, երբ խոսում ենք ընտրազանգվածի մասին, ես ավելի շատ մտածում եմ այն զանգվածի մասին, որը գնահատում է կոնկրետ աշխատանքը, որն ուզում է իր կյանքի որակը փոխել, որին պետք է մի ղեկավար անձ կամ կուսակցություն, որը շատ կոնկրետ քայլերով կարող է հաջողություն գրանցել։ Սա է լինելու իմ կարգախոսը։ Սա իմ ուժեղ կողմն է, և կփորձենք հիմնական շեշտը դնել հենց այս հանգամանքի վրա։

- Դիտարկո՞ւմ եք գործող իշխանությունների ընդդիմադիր քաղաքական ուժերն ու խմբերը ձեր շուրջը միավորելու հնարավորությունը: Որքանո՞վ է հնարավոր, որ կոնկրետ «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն աջակցեն Ձեզ քաղաքական պայքարում։

— Դիտարկում եմ, որ կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը և ակնկալում եմ, որ այդպես է լինելու։ Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին, ապա հարցրեք այդ կուսակցություններին։ Կարծում եմ`վիճակն այնպիսի դինամիկ փոփոխություններ է ունենալու, որ ամեն ինչ հնարավոր է։ Բայց կրկնում եմ` իրենց փոխարեն ես չեմ կարող այսօր որևէ բան ասել։

- Այդուհանդերձ, դուք նման բան կանխատեսո՞ւմ եք։

— Առաջին հերթին փորձում եմ հույսս դնել ինձ վրա և իմ շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի։ Եվ որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու հնարավորությունը` դաշինքներ կազմելու կամ տեղից շարժելու այն գործընթացները, որոնց մասին դուք ասացիք։

- Դուք շինծու եք որակում ձեր նկատմամբ հարուցված քրեական գործը։ Այդուհանդերձ, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները, որոնց հետևանքով ունեցանք 10 զոհ, զանգվածային անկարգություններ, սրանք ձեր պաշտոնավարման ընթացքում են եղել։ Ո՞րն եք համարում մեղքի ձեր բաժինն այս ամենի մեջ։

— Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը 10 զոհի հետ որևէ կապ չունի։ Դա հայտարարեց նաև քննչական մարմնի ղեկավարը։ Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եվ մենք բազմիցս դիմել ենք, նաև` հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, և թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին։ Չկա այդտեղ քրեական գործ, չկան հիմնավորումներ, այսպես ասենք` իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ։

- Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումն ինչպե՞ս կանդրադառնա ՀԱՊԿ-ում Հայաստանի դերի վրա։ Եվ ընդհանրապես այդ համատեքստում ինչպե՞ս եք պատկերացնում այդ կառույցի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետ հետագա փոխգործակցությունը։

— Հայաստանի համար անվտանգությունն այսօր կարևորագույն հարցերից մեկն է։ Սա այն միակ կառույցն է, որի մեջ ներգրավվելով մենք էապես բարձրացնում ենք մեր անվտանգության մակարդակը, և յուրաքանչյուր քայլ` կապված այդ կառույցի հետ, Հայաստանի Հանրապետությունում պետք է արվի շատ զգույշ։ Ես ծանոթ չեմ գործի այդ հատվածի մանրամասներին, բայց կրկնեմ` քրեական գործ այստեղ չկա, և այն, ինչ արվեց Խաչատուրովի հանդեպ, հեռատեսական քայլ չէր, մի քայլ էր, որը բավական լուրջ մտահոգություն ստեղծեց կազմակերպության շրջանակներում. հնարավոր է նաև, որ մեր տեղը կորցնենք այդ քրեական գործի պատճառով։ Չեմ կարծում, որ քրեական գործի առումով որևէ հեռանկար կա, բայց վնասն արդեն իսկ հասցված է։

- Ինչպե՞ս է հնարավոր այդ վնասը վերականգնել։

— Առաջին հերթին վերանայել իշխանությունների`Մարտի 1-ի նկատմամբ որդեգրած մոտեցումը։ 10 տարի առաջ մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, իրենց լոզունգներով և քայլերով, ըստ էության, փորձել են տապալել սահմանադրական կարգը, նրանք այսօր փորձում են վրեժխնդրության հարց լուծել մարդկանց նկատմամբ, որոնք այն ժամանակ իշխանության գլխին էին։ Սա է գործի ամբողջ էությունը, և այս խնդիրն է դրված քննչական մարմնի առջև։ Պետք է ընդամենը հրաժարվել այդ մոտեցումից։

Այո՛, պետք է փորձել քննել Մարտի 1-ը, բայց պետք է փորձել գտնել մարդկանց, որոնք կրակել են և կրակել են ոչ միայն քաղաքացիների վրա, որոնք կրակել և սպանել են երկու ոստիկանի, և միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել քրեական գործի ամբողջական բացահայտման մասին։ Իսկ տվյալ դեպքում այս գործն ունի քաղաքական ենթատեքստ, և ես այն որակում եմ միայն որպես քաղաքական վենդետա: 10 տարի անց եկան իշխանության և փորձում են պատմությունը փոխել`արդարացնելու համար այն հանցագործությունները, որոնք արվել են հենց իրենց կողմից, մաքրելու այն դատավճիռները, որ կայացվել են հենց իրենց նկատմամբ և որոնք օրինական ուժ ունեն մինչև այսօր։

- Կարծիք կա, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջան չեն ապրում։ Թեպետ, գործող իշխանությունները հավաստիացնում են, որ խոսք չի կարող լինել Երևան-Մոսկվա վատ հարաբերությունների մասին։ Ըստ ձեզ՝ թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել այդ հարաբերություններում։

— Երբ իշխանությունը փորձում է ամեն անգամ շեշտել այդ հարաբերությունների լավ լինելը, նշանակում է, որ խնդիրներ կան։ Նույնիսկ կարիք չպիտի առաջանա դրա մասին այս հաճախականությամբ խոսելու։ Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անընդհատ փորձում արդարանալ։ Եղան հայտարարություններ ռուսական կողմից, եղան հայտարարություններ Հայաստանից, և ես կարծում եմ, բավարար չափով չի գնահատվում այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը։

Այս տարածաշրջանում մեզ բարեկամ երկրների նկատմամբ Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցներ են կիրառվում։ Մյուս կողմից, մեզ հակառակորդ երկրները շատ ավելի անկանխատեսելի են դառնում, և այս իրավիճակում կարող է մեծ գայթակղություն լինել, այսպես ասենք`«խաղեր տալու», «թռնելու» նախկինում ձևավորված հարաբերություններից, փորձելու ինչ-որ տեղ նոր հարաբերություններ ձևավորել այլ ռազմական միավորումների, այլ պետությունների հետ։ Ես կարծում եմ, ճիշտ հակառակը՝ նման դեպքերում պետք է շատ ավելի ուշադիր լինես քո գործընկերների, տվյալ դեպքում` Ռուսաստանի, Իրանի նկատմամբ և փորձես ցույց տալ, որ դու այս իրավիճակից չես օգտվում։

Ես, օրինակ, չեմ հասկացել, թե ինչու Հայաստանն այդ մակարդակով պետք է մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Պետք է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, այստեղ երկու կարծիք չկա, բայց այդ մակարդակով մասնակցել այն պարագայում, երբ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները զրոյական մակարդակում են, և միայն ՆԱՏՕ-ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել ու դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, չեմ կարծում, որ սա հեռատեսական է։

Լավ եմ գնահատում այն հանգամանքը, որ սկսեցին վերջապես հասկանալ և փորձեցին շտկել այն սխալները, որոնք արդեն արվել են։ Ի վերջո, այսօրվա իշխանությունները երկար տարիներ հանդես էին գալիս Ռուսաստանի դեմ, հանդես էին գալիս ծրագրերով, որոնք այս տարածաշրջանում Ռուսաստանի շահերի հետ որևէ առնչություն չունեին, և դժվար է պատկերացնել, որ մեկ օրում սա կարելի է փոխել։ Հանդես էին գալիս ռուսական ռազմաբազան այստեղից հանելու, ԵԱՏՄ-ի դեմ և այլ հարցերի, որ բոլորդ գիտեք։ Բայց, կրկնում եմ` լավ է, որ փորձում են այդ ամենը շտկել, թե որքանով կհաջողվի, ժամանակը ցույց կտա։

Իսկ թիմում գրեթե չկա մարդ, որն անցյալում չի եղել այլ աշխարհաքաղաքական մոտեցումների կրող։ Բոլորն ավելի շատ արևմտյան, ՆԱՏՕ-ական, գրանտներից օգտված մարդիկ են, այլ սերնդի, ավելի երիտասարդ, միգուցե այլ մոտեցումներ ունեցող, բայց, այնուամենայնիվ, այդ տեսանկյունից ևս կասկածներ առաջացնող։ Եվ այս իշխանությունը պետք է շատ ավելի մեծ ջանքեր գործադրի հայ-ռուսական հարաբերությունները ճիշտ մակարդակի պահելու ուղղությամբ։

Իսկ կա՞ մի երկիր, որն այս տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից Ռուսաստանից ավելի մեծ հնարավորություններ ունի։ Չկա։ Սա այն հարցն է, որտեղ միանշանակ կողմնորոշվելու խնդիրը տեսական չէ, այլ շատ պրակտիկ, պրագմատիկ, և ձևավորված հարաբերություններից «թռնելն» ուղղակի վտանգավոր է։ Վստահության կորուստը միջպետական հարաբերություններում շատ թանկ է երկրի համար, և շատ երկար ժամանակ է պահանջվում այդ վստահությունը վերականգնելու համար։ Սա ես ասում եմ որպես մարդ, որն այս ամենի միջով անցել է։

- ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցում ի՞նչ զարգացումներ եք տեսնում, ի՞նչ հեռանկարներ կան։

— Հայաստանի համար շատ մեծ շուկա է բացվել։ Բայց ընտրությունը մերն է` մենք այդ շուկայում մեր տեղը կունենանք, թե՞ ոչ։ Այդ շուկան նաև որոշակի վտանգներ կարող է ներկայացնել մեր ներքին արտադրողների համար։ Տվյալ դեպքում այդ շուկայում հաջողված լինելու համար դու ոչ միայն պետք է լավ հարաբերություններ ունենաս այլ երկրների հետ, այլև ներսում այնպիսի տնտեսական քաղաքականություն իրականացնես, որ քո ապրանքները մրցունակ լինեն այդ ամբողջ տարածքում։ Հսկայական հնարավորություններն իրենց մեջ նաև ռիսկեր են պարունակում, եթե դու արդյունավետ չես, եթե լավ չես ձևակերպել քո տնտեսական քաղաքականության հիմնական թիրախները, որոնք պետք է ուղղված լինեն այդ շուկայում լուրջ տեղ զբաղեցնելուն։ Մինչ այսօր ես չեմ տեսնում այդ հստակ տնտեսական քաղաքականությունը և այդ քաղաքականության հստակ թիրախավորումը` ուղղված այդ մեծ շուկային։

armeniasputnik.am