Ժամեր անց կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի տեսակետը քաղաքական գործընթացի շուրջ
Yerevan.Today-ը կապ հաստատեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ կարող ենք, ի վերջո, ծանոթանալ առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին:
Վիկտոր Սողոմոնյանը, ի պատասխան մեր հարցի, ասաց. «Արդեն այսօր: Առաջիկա 2-3 ժամերի ընթացքում կհրապարակեմ նախագահ Քոչարյանի տեսակետը ընթացիկ քաղաքական գործընթացի վերաբերյալ: Հարցազրույցի ժանրում չէ. տեղի ունեցողի առնչությամբ՝ թղթին հանձնած քաղաքական գնահատականներ են, ընդամենը մի քանի տող: Իսկ թե ինչու հարցազրույցով հանդես չի գալիս՝ պարզ կդառնա իր իսկ խոսքից»:

















































