Վարորդների մի մասը ճիշտ չընկալեց երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանքի չկիրառումը. Ոստիկանապետ
Ճանապարհային երթեւեկության կանոնների նվազ խախտումների համար տուգանքի փոխարեն նախազգուշացումը մեր վարորդների մի մասը ճիշտ չընկալեց, սկսեցին թույլ տալ կոպիտ խախտումներ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Նա շեշտեց՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր էլ ավելի լավ է աշխատում, քան երեկ, սակայն համաձայնեց՝ վարորդները սկսել են վատ վարել իշխանափոխությունից հետո 1.5 ամսվա ընթացքում։ «Կար վարչապետի հանձնարարականը, ոստիկանությունն ուսումնասիրել է այդ հանձնարարականը, մենք ներկայացրել ենք ճանապարհային երթեւեկության կանոնների 8 կետեր, որով ոստիկանությունն ուղղակի զգուշացնում էր վարորդներին, բայց մեր վարորդների մի մասը ճիշտ չընկալեցին, սկսեցին թույլ տալ կոպիտ խախտումներ։ Սակայն, հիմա խստացվել է»,–նշել է Օսիպյանը։
Օսիպյանը Կադրերի կրճատումը ՃՈ–ում պայմանավորեց ծառայողական անհրաժեշտությամբ. «Օրեր առաջ թվով 76 քաղաքացիներ ճանապարհային ոստիկանությունում մրցութային կարգով ընդունելության քննություններ էին հանձնում»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից