Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մշակույթ

Հայկոն ու Մկոն այլևս թող ինձ չզանգեն. Գարիկ Մարտիրոսյան

Ռուսաստանաբնակ հայ շոումեն, հումորիստ և հեռուստահաղորդավար, հայտնի Comedy Club շոուի համապրոդյուսեր և գեղարվեստական ղեկավար, «Նաշա Russia» և «Ծիծաղ առանց կանոնների» հայտնի հեռուստանախագծերի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը բացառիկ հարցազրույց է տվել Sputnik Արմենիային` պատասխանելով սադրիչ և հետաքրքրաշարժ հարցերի։


— Հայաստանում ապրող և հանդես եկող ո՞ր հումորիստին եք համարում ամենալավը։ Արդյոք կվերցնեի՞ք նրան Comedy Club։

— Հասկանում եմ, թե ինչու եք ինձ այդ հարցն ուղղում, և հենց նման ձևակերպմամբ։ Հայ հումորիստներից ոչ մեկին Comedy Club երբեք չեմ վերցնի։ ՏՆՏ-ում ինձ մրցակիցներ պետք չեն։ Այդպես էլ գրեք։ Հայկոն և Մկոն, որոնց ճանաչում և սիրում են Հայաստանում, բացի այդ, ես նույնպես նրանց հիանալի մանրապատումների մեծ երկրպագուն եմ, թող ինձ այլևս չզանգահարեն։ Իսկ Գարիկն ու Արամը, որոնք նոր ֆորմատի հումորիստներ են, սրամիտ և շատ լավ տղաներ, թող մոռանան հեռախոսահամարս։

Իսկ մեր սիրելի Հրանտ Թոխատյանը` դրամատիկ դերասան և հիանալի երգիծաբան, ընդհանրապես թող իմ հասցեն մոռանա։ Իսկ Աշոտ Ղազարյանը, մեր սիրելի Աշոտ Սուրենովիչը` բոլոր սերունդների կուռքն ու հումորի մաեստրոն, թող նույնպես ձեր միջոցով չակնարկի Comedy Club գալու մասին։ Մենչը նույնպես, որին ինչպես ես, այնպես էլ մի շարք հեռուստադիտողներ, շատ ենք սիրում, թող Comedy-ին մասնակցելու միտքը գլխից հանի։

ՈՒՀԱ-ի ԵրԲԻ թիմն էլ` հումորի մեր ուսուցիչները, թող իմանան` մենք անշնորհակալ աշակերտներ ենք, Comedy Club որևէ մեկին չենք վերցնելու։


Հ.Գ. Իսկ եթե լուրջ, ապա մի շարք հայ հումորիստներ տարբեր տարիներ Երևանից մեզ մոտ են եկել և հաջողությամբ ելույթ ունեցել Comedy Club-ում։ Մենք միշտ սպասում ենք նրանց, և մեր բեմը միշտ բաց է նրանց համար։

— Ո՞ւմ կատակներն են ավելի հզոր` ձեր, թե՞ ձեր կնոջ` Ժաննայի։

— Անկեղծ ասած, մեր հումորը շատ տարբեր է։ Իմ հումորի զգացումը, եթե այդպես կարելի է ասել` հեռուստատեսային է, հղկված է պրոֆեսիոնալ բեմական գործունեության համար, իսկ Ժաննան սուր, դիպուկ, ծավալուն, «ամսագրային» հումոր ունի և, որն ամենազարմանալին է աղջկա համար` բացարձակ խիստ և տղամարդկային։ Ժաննան երկու տարի է՝ ինչ սրամիտ պատմվածքներ է գրում և իսկապես բավական ծիծաղելի գրառումներ կատարում. մտեք Ինսթագրամի նրա էջ և ինքներդ գնահատեք նրա հումորը։

Ուզում եմ հաճույքով մի գաղտնիք բացել` Մոսկվայում աշնանը լույս կտեսնի նրա առաջին գիրքը։ Իսկ ես ստեղծագործական գործունեության 25 տարիների ընթացքում ոչ մի գիրք չեմ գրել։ Եվ ո՞ւմ կատակներն են ավելի հզոր։

— Ո՞վ ավելի լավ կվարեր Բատրուտդինովի հարսանիքը՝ դո՞ւք, թե՞ Պետրոսյանը։

— Բնականաբար, Եվգենի Պետրոսյանը։ Չէ՞ որ նա է եղել «Кривое зеркало», «Аншлаг!» և «Смехопанорама» ծրագրերի հաղորդավարը, իսկ բոլոր այս խոսքերը հստակ նկարագրում են Բատրուտդինովի ապագա հարսանիքը։

— Պավել Վոլյային ո՞ր մեղքի համար Երևան չբերեցիք։

— Որովհետև նույնիսկ կտտանքներից հետո Պավել Վոլյան հրաժարվում է իր ազգանվան վերջում «ն» տառն ավելացնել։ Իսկ եթե անկեղծ, ապա դա ապատեղեկատվություն է, Վոլյան գալու է Երևան և փայլի Comedy Club-ի բեմում։ Այլապես, կկորչենք առանց մեր Պողոս Վոլյանի։