Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Խմբագրի սյունակ

Հիմա թշնամանք հրահրելու ժամանակը չէ

Արցախի խորհրդարանի անդամ Հայկ Խանումյանը, երբ ճնշումների էր ենթարկվում իր արտահայտած տեսակետների կամ քայլերի համար, անձամբ ես կանգնում էի նրա կողքին, քանի որ վստահ եմ, որ Արցախի հզորությունը նաեւ ազատ խոսքի եւ մարդու իրավունքների պաշտպանության մեջ է: Ինչպես ամբողջ Հայաստանում, այդ թվում եւ Արցախում մարդը պետք է պաշտպանված լինի եւ ունենա ազատ արտահատվելու իրավունք:

Այսուհանդերձ, հայաստանյան լրատվամիջոցներից մեկում այսօր Հայկ Խանումյանի հրապարակումը ոչ թե ազատ խոսքի արտահայման ձեւ կամ եղանակ է, այլ հարված երկրի՝ Հայաստանի անվտանգությանը: Հիմնվելով ակնհայտ սուտ եւ հնարավորի տեղեկությունների վրա, Արցախի խորհրդարանի անդամը գիտակցելով, թե չգիտակցելով բավական վտանգավոր շեշտադրումներ է անում եւ ուղղակի հարվածում Արցախին եւ ամբողջ Հայաստանին:

Արցախի եւ Հայաստանի միջեւ սեպ խրելը, ներսում հնարավորի թշնամիներ եւ խարդավանքներ փնտրելը շատ վտանգավոր է։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ամեն օր պատրաստվում է պատերազմի, որ հարմար առիթի եւ պահի է սպասում զինված գործողությունների դիմելու համար , սահմանին զորք եւ տեխնիկա է կուտակում, իսկ մենք զբաղված ենք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ հակամարտություն հրահրելով: Ո՞ւմ է սա ձեռնտու: Պատասխանը շատ պարզ է:

Ակնհայտ է, որ այս ամենից շատ-շատ վատ հոտ է գալիս ու յուրաքանչյուրիցս զսպվածություն է պահանջում։ Քաղաքական ոչ մի շահ չի կարող ավելին լինել, քան երկրի անվտանգությունը։

Արցախը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայ-ադրբեջանական սահմանում կայունության, խաղաղության երաշխավորն ու խորհրդանիշն են։ Այսպես է ստացվել եւ հիմա անհատական համակրանքների կամ հակակրանքների ժամանակը չէ։

Այս ամենը մենք պետք է քաջ գիտակցնենք: Այն գեներալները, որոնց այսօր սեւացնելու փորձ է արվում՝ զինվորի հետ ապահովում են մեր երկրի անվտանգությունը, ժամանակին արել են այն, ինչի շնորհիվ այսօր ունենք խաղաղ ու ազատ Հայաստան եւ Արցախ։ Մենք մեր մեծ ու փոքր հնարավորություններով ընդամենը պետք է օգնենք Արցախի ղեկավարությանը պատվով իրականացնել այդ առաքելությունը: Կգա ընտրությունների օրը՝ խնդրեմ մասնկացեք, հաղթեք։

Մինչ ընտրությունները Բակո Սահակյանն ունի շատ կարեւոր գործեր՝ ապահովել երկրի անվտանգությունը, ապահովել կայուն զարգացումը, ապահովել հաջորդ ազատ ընտրությունները։ Կարելի է օգնել նրան, կարելի է չօգնել նրան, կարելի է քննադատել՝ սա ճաշակի հարց է։ Բայց այս զգացմունքային փուլում Արցախ-Հայաստան դավադրություններ հնարել ու տարածել՝ իսկապես չի կարելի։ Դա քաղաքականություն չէ։

Մենք պետք է իրատես, սառնասիրտ եւ խելամիտ գործենք եւ ամեն ինչ անենք մեր ունեցած նյութական եւ ոչ նյութական ռեսուրսներով Արցախին աջակցելու եւ խաղաղությունն ամրապնդելու համար: Սա է մեր այսօրվա հիմնական առաքելություններից մեկը:

Գեղամ Նազարյան

Top-News.am