Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ֆարմանյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքներին։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը խաբեությամբ հափշտակել է 20 մլն դրամ։ Առաջադրված մյուս մեղադրանքում էլ նշվում է, որ Անահիտ Ֆարմանյանը, ինչպես և ֆիզիկական դաստիարակության ու տեսության ֆակուլտետի նախկին դեկան Արթուր Խաչատրյանը միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր միջին որակական գնահատական ունեցող մի ուսանողի, որպեսզի վերջինս խուսափի զորակոչից:

Ավելի ուշ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել։ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

 Այս մեղադրանքների առնչությամբ Անահիտ Ֆարմանյանի հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ.

«ՄԱՍ 1

Հարգելի՛ հայրենակիցներ, Շիրակի պետական համալսարանի և հայաստանյան բուհական համայնքի հարգարժա՛ն գործընկերներ, իմ շատ սիրելի՛ ուսանողներ, օրինականության ու արդարադատության ապահովմանը կոչված հաստատությունների մեծարգո՛ ներկայացուցիչներ։

Ինչպես տեղյակ եք, Շիրակի պետական համալսարանի շուրջ տևական ժամանակ ընթացող աղմկալի զարգացումները հանգեցրեցին մեր օրերի համար «ամենատրամաբանական» արդյունքին՝ նախ բանսարկությունների, ապաև ամենաբարձր մակարդակում կայացված քաղաքական որոշման արդյունքում «նշանակվեց» մեղավոր, և այդ «մեղավորը» պարզվեց՝ ես եմ, իսկ մեղադրանքի իրական պատճառը՝ ազգանունս, իսկ ավելի կոնկրետ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը լինելու հանգամանքը։

Վստահ եմ, որ դեպքերի հետագա զարգացումը անխուսափելիորեն լույս կսփռեն բուհի նախկին, վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանի և դատախազության ու ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների արդեն ամիսներ տևող «սիրո ու համերաշխության» ձեռքբերման պայմանների շուրջ։ Դեռ առիթներ կլինեն հանդիպելու, խորհելու ու խոսելու, շնորհակալություն հայտնելու ոստիկանության, քննչական ծառայության ու դատախազության այն պարկեշտ աշխատակիցներին, ովքեր, զարմանքից քար կտրած, բարոյապես ճիշտ չեն համարել մասնակիցը դառնալ բեմադրվող այս ցածրորակ ներկայացմանը և փորձել են ամեն կերպ աջակցել ինձ, աջակցել օրինականությանը։ Չեմ բացառում, որ առիթ կլինի նաև խոսելու, գուցե, ներկայացնելու անհերքելի ապացույցներ, թե ինչպես էին ոստիկանության Շիրակի մարզային վարչության բարձրաստիճան պաշտոնյաները ինձ ուղղորդում տալ իրենց ուզած ցուցմունքը, որպեսզի «երկու տարի ստիպված չլինեմ ապացուցելու իմ անմեղությունը»։

Մեծ է գայթակղությունը՝ անդրադառնալու հարուցված քրեական գործի բոլոր դրվագներին, խորհրդային լավագույն ավանդույթներով կայացված գիշերային որոշումներին, իմ՝ իբրև «քննությունից թաքնվելուն», ինձ կալանավորելու որոշմանն ու հայտարարված հետախուզմանը, դրա հանրայնացման «սարսափազդու» եղանակին, կրթության և գիտության նախարարի անհավասարակշիռ արձագանքին և այլն (անճաշակ սերիալ հիշեցնող այս ամենի իրավական ասպեկտներին անդրադարձ կլինի իմ փաստաբանների կողմից)։ Բայցև, դրա կարիքը ամենևին չկա, քանի որ իմ մայր համալսարանի աշխատակիցների, համաքաղաքացիների ու ուսանողների, հարուցված գործին քաջածանոթների համար ամեն ինչ պարզ է, պարզ, ինչպես աչքի լույսը՝ իմ հետապնդման միակ պատճառը ազգանունս է՝ ՖԱՐՄԱՆՅԱՆ, որով ես միայն հպարտանում եմ։

Այդուհանդերձ, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, հատկապես, հարուցված գործի հանդեպ հանրային որոշակի հետաքրքրությունը, մի քանի պարզաբանումների ներկայացումը այս փուլում համարում եմ կարևոր։

Ու այսպես, տեսեք, թե հանրայնորեն ի՜նչ վտանգավոր հանցագործության համար եմ «նշանակվել մեղավոր», ու որն է իրականությունը։ Իրականություն, որը, վստահաբար, ավելի հայտնի է այս էժանագին սերիալի դժբախտ պատվիրատուներին, անբարո ռեժիսորներին ու սեփական խղճի հետ գործարքի գնացած որոշ իրավապահներին, քան նույնիսկ ինձ։

ՄԵՂԱԴՐԱՆՔ։ Պարզվել է, որ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու (Անի Հովհաննեսի Սարգսյան) ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Նրանք ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Մագիստրատուրայի ընդունելության համար ռեկտորի հրամանով հաստատվել է առարկայական և ընդունող հանձնաժողովներ: Առարկայական հանձնաժողովի նախագահը հանդիսացել է մասնագիտությունը թողարկող ամբիոնի վարիչը, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ամբիոնի մասնագետները: Առարկայական հանձնաժողովի որոշումը, ըստ կարգի, վավերացվել է ընդունող հանձնաժողովի կողմից, որտեղ ես, որպես բուհի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, ի պաշտոնե, ընդամենը հանդիսացել եմ հանձնաժողովի անդամ:

Անի Հովհաննես Սարգսյանին (ում հաղորդումն ու բացատրությունը «հիմք» են հանդիսացել ինձ «մեղավոր» նշանակելու սերիայում) ես տեսել եմ սեպտեմբերի առաջին կեսին, երբ վերջինս ուզում էր հետ վերցնել իր անձնական գործերը՝ մեկնաբանելով, որ չի կարող մուծել վարձավճարը: Ուսանողների, այդ թվում Անի Սարգսյանի, անձնական գործերը գտնվում էին համալսարանի Գիտության և արտաքին կապերի բաժնում, որը գտնվում էր իմ ենթակայության տակ, որտեղ, ընդունելությունից հետո, ըստ կարգի, մշակվում էր տվյալների բազան, ապա, անձնական գործերը վարձավճարների կտրոնների և ուսանողի հրամանի քաղվածքի ամրացմամբ տրամադրվում էր ֆակուլտետներին:

Անի Հովհաննեսի Սարգսյանի հետ տեղի է ունեցել շատ կարճ զրույց։ Իմ հարցին, թե չգիտե՞ր, որ ընդունվելուց հետո ուսման վարձավճարը պետք է մուծեր, վերջինս պատասխանեց, որ իրենց դեկանն իրեն ասել է, որ պետք չէ մասնակցել ընդունելության առաջին փուլին, այլ՝ դիմել երկրորդ փուլով, սակայն ինքն այդ պահին չի հասկացել, որ երկրորդ փուլով դիմորդները կարող են ընդունվել միայն վճարովի համակարգ: Բնականաբար, ես, հակված լինելով հավատալ ուսանողուհու ասածին և իրեն խնդրելով սպասել միջանցքում, ռեկտոր Վարդևան Գրիգորյանին ներկայացրել եմ խնդրո առարկան: Նույն պահին ռեկտոր Վ․ Գրիգորյանը հրավիրել է Ֆիզդաստիարակության ֆակուլտետի դեկան Արթուր Խաչատրյանին, ով ժխտել է ուսանողուհու կողմից ներկայացվածի իսկությունը: Այդ պահին, բնականաբար, չի եղել որևէ ողջամիտ հիմք՝ հավատալու կամ չհավատալու մեկին կամ մյուսին, առավել ևս, որ աշխատանքային իմ պարտականությունները չէին էլ ենթադրում այդ հարցով գալ որևէ եզրակացության։ Ավելին, հաշվի առնելով, որ ընդունելության գործընթացի տեսանկյունից հետքայլ անել հնարավոր չէր, քանի որ առաջին փուլով ուսանողուհին, փաստացի, չէր դիմել և փակված էին մատյանները, ռեկտոր Գրիգորյանի կողմից եղել է հանձնարարություն՝ ուսանողուհուն փոխանցելու, որ վերջինս վճարը կարող է կատարել մաս-մաս, սակայն ուսանողուհին պատասխանել է, որ այդպես ևս չի կարող։ Դրան ի պատասխան ռեկտոր Գրիգորյանը հավելեց, որ ամեն դեպքում թող ուսանողուհին հետ չվերցնի գործերը, քանի որ գուցե բարերարների միջոցով հնարավոր լինի կարգավորել վարձավճարի խնդիրը, իսկ Անի Սարգսյանը գործը կարող է հետ վերցնել, երբ ցանկանա, եթե ուսվարձի խնդիրը չլուծվի:

Վարդևան Գրիգորյանի կողմից բուհի ռեկտորի պաշտոնը թողնելուց հետո այս պատմությունը, ինչպես շարադրված է, ես ինքս եմ ներկայացրել նորանշանակ ռեկտոր Սահակ Մինասյանին, այն նկատառմամբ, որ բուհի բարերարներ լինելու դեպքում, Անի Սարգսյանի ուսման վճարի խնդիրը ևս նկատի ունենանք: Սահակ Մինասյանը լսեց և խնդրեց փոխանցել ուսանողուհուն, որ վերջինս հանգիստ լինի՝ «մի բան կանենք»: Ավելին, հաշվի առնելով Սահակ Մինասյանի՝ ռեկտորի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրվանից իմ և վերջինիս ունեցած աշխատանքային լարված հարաբերությունների հանգամանքն ու դրա հրապարակային բնույթը, ինչի մասին տեղյակ էին բուհի ողջ աշխատակազմը, ինչպես առողջ տրամաբանությունն է ենթադրում, ես հազիվ թե անձամբ Սահակ Մինասյանին ներկայացրած լինեի այս ամենը, եթե ինքս որևէ կերպ առնչություն ունեցած լինեի նրանում, ինչում ինձ «մեղավոր» են նշանակել։ Ավելորդ է ասել, որ չեմ հետաքրքրվել և տեղեկացված չեմ եղել հետագայում Անի Սարգսյանի և ռեկտոր Սահակ Մինասյանի շփումների, քննարկումների ու հնարավոր պայմանավորվածությունների մասին։

Հետագայում, երբ իմ և ռեկտոր Սահակ Մինասյանի աշխատանքային լարված հարաբերությունները արդեն դուրս էին եկել բուհի սահմաններից, նմանատիպ բովանդակությամբ մի հոդված տպագրվեց «Առավոտ» օրաթերթում (մայիս 23, 2018), որտեղ բերված էր, իբրև Անի Սարգսյանի կողմից գրված ձեռագիր նամակ-բողոքը, որին հաջորդեց իմ պատասխանը (մայիս 23, 2018): Ես նույն օրը հեռախոսազրույց եմ ունեցել տվյալ ուսանողուհու հետ: Վերջինս միանգամից հուզվեց՝ ասելով, որ հրապարակված ձեռագիր նամակը նույնիսկ իր ձեռքով գրված չէ, իր ձեռագիրը չէ, իսկ ինքը ռեկտոր Սահակ Մինասյանի թելադրանքով ընդամենը կես էջանոց դիմում է գրել վերջինիս անունով՝ բարերարներ գտնելու նպատակով: Ըստ հեռախոսազրույցի ընթացքում ուսանողուհու կողմից ինձ փոխանցված տեղեկության, ռեկտոր Սահակ Մինասյանը կանչել է իրեն և թելադրել է գրել, որ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը և դեկան Արթուր Խաչատրյանը իրեն հորդորել են չդիմել առաջին փուլով և խոստացել են կարգավորել ուսման վարձի խնդիրը, ինչը չի արվել: Համացանցի այսօրվա հնարավորությունները, արխիվային նյութերը բոլորին տալիս է հնարավորություն՝ վերհանելու այդ օրերի խրոնիկան, պարզելու, որ այդ նամակ-դիմումը «թխվել» է հենց այն օրերին, երբ բուհում, իմ շատ գործընկերների հետ միասին, իմ ձայնն էի բարձրացնում՝ պահանջելով բեկանել համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի՝ բուհից ապօրինի հեռացման որոշումները, հանդես էի գալիս ռեկտոր Սահակ Մինասյանի պաշտոնավարման դեմ, պահանջելով վերջինիս հրաժարականը, իսկ վերջինս, ինչպես մամուլի հարյուրավոր հրապարակումներն են վկայում, զբաղված էր բացառապես, բանսարկություններ հյուսելու և սեփական կարծիքն արտահայտող աշխատակիցների՝ բուհից հեռացման գործով։ Ավելին, այդ նույն «թխված» նամակն էր, որ ռեկտոր Սահակ Մինասյանը, հանելով իր ծոցագրպանից, փորձեց փոխանցել իր հրաժարականը պահանջող բուհի աշխատակիցներից մեկին, իր հրաժարականը պահանջելու նպատակով հրավիրված հավաքի առաջին իսկ օրը։

Ու որպես այս ծիծաղելի թրիլլերի մասին վերջին նկատառում։ Անի Սարգսյանը ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ, այնուհետև, որպես դասախոս, աշխատանքի է ընդունվել համալսարանում, առանց թեկնածուական ատենախոսության պաշպանության, իսկ վերջինս իր ավարտական դիպլոմը ստացել է՝ առանց վճարելու մի կաթիլ մեղրի պատմության վերածված այդ ուսման վարձը։

Ի՞նչ է պահանջում պարզ ողջամտությունը։ Կամ ապացուցել, որ ես որևէ կերպ կապ եմ ունեցել Անի Սարգսյանի փոխարեն մագիստրատուրա ընդունված և տարկետում ստացած տղա ուսանողի հետ, թեկուզև այնպես, որ ես 100 մետր հեռավորությունից ուղիղ կամ որևէ մեկի օգնությամբ կամ միջնորդությամբ երբևէ շփվել եմ այդ տղայի կամ իր ներկայացուցչի հետ, ձեռք բերել ու կյանքի կոչել որևէ պայմանավորվածություն, կամ, հայրենի իրավապահները, ի հեճուկս «պետպատվերով մեղավոր նշանակելու» թրիլլերի իրենց գծագրած սցենարի, օրենքի ամենայն խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկեն ինձ վերագրվող մեղադրանքի հիմքում դրված կեղծ տեղեկությունների հեղինակին, իսկ նախկին վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանին՝ կեղծ տեղեկությունների հեղինակին նման արարքի դրդելու համար:

Սա է իրականությունն ու ոչինչ ավելին։ Ու այս ամենի արդյունքում ես նշանակվել եմ «մեղադրյալ», հայտարարվել է հետախուզում ու սեղանին դրված է «հեղափոխությունը զոհեր է պահանջում» կամ «մարդ լինի՝ մեղադրանքը կգտնվի» սկզբունքների թավշյա անհրաժեշտությունը։

ՄԱՍ 2

ՄԵՂԱԴՐԱՆՔ։ Պարզվել է նաև, որ ուսումնական չորս տարվա ընթացքում Անահիտ Ֆարմանյանը հրավիրել է դեկանատների գործավարների ժողով ու աշխատակիցներին հանձնարարել, որ դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու նպատակով նրանք յուրաքանչյուր շրջանավարտից վերցնեն 5.500 դրամ: Մեկ ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվել է շուրջ 5.000.000 դրամ, չորս տարում՝ 20.000.000:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Առաջին տրամաբանական հարցը, որ բուհական կյանքին ոչ այնքան տեղյակ յուրաքանչյուր մարդու մոտ կառաջանար, հետևյալն է՝ ի՞նչ կապ կամ առնչություն կարող է ունենալ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտորը «դիպլոմների և դրանց միջուկների» կամ դրա համար ուսանողներից հավաքվող գումարի հետ, ու այս էժանագին թրիլլերի պատվիրատուների սցենարով, ինչպե՞ս այն կարող էին կարել ինձ վրա։

Այսպես։ Բարձրագույն կրթության կառավարման գործին կամ անգամ ուսուցիչների ատեստավորման գործընթացին քաջածանոթ շատերը գիտեն, որ, հատկապես մարզային բուհերում կային բազմաթիվ բացթողումներ և անճշտություններ դիպլոմների միջուկների՝ բոլոնյան գործընթացով պայմանավորված նոր պահանջներին համապատասխանության առումով։ Լինելով, բուհի արտաքին կապերի գծով պրոռեկտոր, բոլոնյան գործընթացի շրջանակներում ինձ վրա դրվել էր շրջանավարտներին տրվող դիպլոմների և միջուկների՝ այդ պահանջներին համապատասխան, եռալեզվությունն ապահովելու պատասխանատվությունը:

Ահավասիկ, իմ կողմից դեկանատների գործավարների մի քանի ժողովների հրավիրումը նվիրված է եղել ոչ թե գումարներ հավաքագրելուն, ինչպես ազդարարվեց, այլ բոլոնյան գործընթացի պահանջներին համահունչ դիպլոմների ու դրանց միջուկների եռալեզվության պահանջն ապահովելուն: Հավելեմ, որ բուհը չուներ հատուկ բաժին՝ նոր պահանջներին համապատասխան այդ աշխատանքները կազմակերպելու համար (այդ պատասխանատվությունը դրված է եղել նախ կադրերի բաժնի, ապա՝ ուսումնամեթոդական վարչության վրա), ինչպես նաև՝ ուսանողների ակադեմիական տվյալների էլեկտրոնային բազա և միջուկները լրացվում էին ձեռքով, որտեղ չափազանց մեծ էր սխալվելու հավանականությունը, իմ կողմից խնդիր էր դրվել դիպլոմների եռալեզվությունն ապահովելու հետ մեկտեղ ձևավորել ուսանողների ակադեմիական տվյալների էլեկտրոնային բազա։

Ահա իրականությունը՝ ոչինչ ավելի ու ոչինչ պակաս։ Ու պարզվում է, որ ես, պաշտոնեական դիրքը օգտագործելով, խարդախությամբ (ավելորդ է ասել, որ ոչ անձամբ, ոչ միջնորդավորված, երբևէ, որևէ մեկից գումար չեմ հավաքագրել՝ իմ կամ որևէ այլ անձի սեփականությունը դարձնելու նպատակով, ինչը խարդախության երևույթի պարտադիր բնութագրիչ է)՝ խաբեության եղանակով չորս տարիների ընթացքում ընդհանուր թվով 3529 շրջանավարտներից «հափշտակել» եմ առանձնապես խոշոր չափսերի գումար՝ 19 409 500 դրամ, գործելով քրեորեն պատժելի ծանր հանցագործություն և կատարելով հանրորեն վտանգավոր արարք։

Ինչու՞։ Կրկին, որովհետև ազգանունս Ֆարմանյան է։ Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր։

Հ․Գ․ Այդուհանդերձ, հարուցված քրեական գործի և այս թրիլլլերի ամենաանբարոյական մասը այն չէ, ինչ ներկայացրեցի, և այն չէ, որ այս էպիզոդներով ես եմ «նշանակվել մեղադրյալ»։ Դա, վստահաբար, կանցնի ու ամեն ինչ իր ճիշտ պատասխանը կստանա, նաև դատական կարգով։ Ամենանանբարոյականն այլ բան է։ Ոստիկանության Գյումրու Մուշի բաժնում հարուցվելիք քրեական գործի նյութերը նախապատրաստելիս, հանրային հնարավոր արձագանքն ու թամաշան կատարյա՜լ դարձնելու համար ռեժիսորները փորձել են հաղորդումներ ու ցուցմունքներ ստանալ առ այն, որ ապրիլյան պատերազմի օրերին բուհում ուսանողներից գումար է հավաքվել և… յուրացվել։ Բարեբախտաբար, թրիլլերի անբարո պատվիրատուներն ու հլու հնազանդ կատարողները չեն կարողացել գտնել անբարոյականության իրենց աստիճանի վրա գտնվող որևէ մեկին՝ նման հաղորդում ու ցուցմունք կորզելու համար»։