Ռուսաստանցի միլիարդատերերն ուրբաթ 4,1 միլիարդ դոլար են կորցրել
Ուրբաթ օրվա աճուրդների արդյունքներով՝ 23 ռուսաստանցի միլիարդատերերի կարողությունը կրճատվել է 4,137 միլիարդ դոլարով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index-ի վարկանշային ցանկի տվյալների վրա:
Կորուստների մեծ մասը կրել է 11 մարդ, ում ակտիվները հայտնվել են «Բելոուսովի ցանկում»: Նրանք մեկ օրվա ընթացքում կորցրել են 3,091 միլիարդ դոլար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Անդրեյ Բելոուսովն անցած շաբաթ առաջարկել է ավելացնել բյուջեի լրացուցիչ եկամուտները ռուբլու փոխարժեքի թուլացումից լրացուցիչ եկամուտներ ունեցած մետալուրգիական, նավթաքիմիական ընկերությունների և պարարտանյութեր արտադրողների հաշվին։
Ամենաշատը կրճատվել է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի հիմնական շահառու Վլադիմիր Լիսինի կարողությունը՝ 832 միլիոն դոլարով՝ հասնելով 18,3 միլիարդ դոլարի:
Հաղորդվում է, որ Ռոման Աբրամովիչի և Ալեքսանդր Աբրամովի կարողությունները կրճատվել են, համապատասխանաբար, 381 միլիոն և 221 միլիոն դոլարով:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում