Սթրեսը նաեւ դրական կողմեր ունի
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ սթրեսային իրավիճակում մարդն ավելի լավ է յուրացնում բացասական տեղեկությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Neuroscience պարբերականում:
Գիտնականների անցկացրած գիտափորձին մասնակցել է 35 մարդ, որոնց մասնագետները բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի կամավորներին հանձնարարվել է կես րոպեում լուծել վեց մաթեմատիկական խնդիր, այնուհետև ներկայացնել զեկույց նախկինում անծանոթ թեմայով, մինչդեռ երկրորդ խմբի կամավորներն ընդամենը մի քանի պարզ գրավոր վարժություն են կատարել:
Բոլոր առաջադրանքները կատարելուց հետո կամավորները պետք է վերհիշեին բարդ իրավիճակներ իրենց կյանքից և գնահատեին դրանք: Արդյունքում պարզվել է, որ սթրեսն ազդում է կրիտիկական մտածողության վրա, ինչի հետևանքով հանգիստ մարդիկ ավելի լավ են յուրացնում դրական տեղեկությունը, մինչդեռ նրանք, ովքեր գտնվում են սթրեսի ազդեցության տակ, յուրացնում են տեղեկության բացասական կողմերը, որոնք այլ պարագայում կանտեսեին:
Գիտափորձի երկրորդ փուլն անցկացվել է Կոլորադոյում: Այս անգամ գիտափորձին մասնակցել է 28 հրշեջ, որոնց տրվել են նմանատիպ առաջադրանքներ: Արդյունքում գիտնականների եզրահանգումները միայն հաստատվել են:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում