Թուրք–ամերիկյան լարվածության ֆոնին թուրքական լիրան արագ արժեզրկվում է
Թուրական ազգային արժույթը օգոստոսի 7–ին հերթական ռեկորդն է գրանցել դոլարի հանդեպ՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 5.37 լիրա։
Թուրքիայի կենտրոնական բանկը օգոստոսի 6–ին պահուստներից 2.2 մլրդ դոլար էր հանել շուկա, որպեսզի կանգնեցնի լիրայի արժեզրկումը, սակայն այդ հսկայական ծավալի ինտերվենցիան ընդամենը ժամանակավոր էր կանգնեցրել աճը, քանի որ արդեն օգոստոսի 7–ին դոլարի կուրսը 5.20–ից հասավ 5.37–ի։
Նշենք, որ 2016–ի հեղաշրջման փորձից հետո Իզմիրում ձերբակալվել է տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնը՝ հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների եւ PKK–ի զինյալների հետ կապեր ունենալու մեղադրանքով։
Այս համատեքստում ԱՄՆ–ը պահանջել է ազատ արձակել Բրանսոնին, սակայն բացասական պատասխան ստանալուց հետո ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ՆԳ եւ Արդարադատության նախարարների դեմ, որից հետո թուրքական լիրան ողբերգական անկում է ապրում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ