Գիտնականները նշել են աշխարհի ամենագարշելի հոտերը
ScienceAlert գիտական պորտալը, հիմնվելով գիտնականների ավելի վաղ կատարած հետազոտությունների վրա, կազմել Է աշխարհի հինգ ամենագարշելի հոտերի հավաքածուն:
Ցուցակում առաջին տեղում ծծմբաջրածնի հոտն Է: Դրա հոտն ունեն հոտած ձվերն, ինչպես նաեւ ուրանը:
Երկրորդ հորիզոնականում դուրիան միրգն է: Այն պարունակում Է 44 ակտիվ հոտավետ միացություններ, որոնք իրար են խառնում միանգամայն տարբեր հոտեր՝ հոտած ձվից մինչև կարամելի հոտը:
Վերջերս դուրիանի պտուղն Ավստրալիայում տարհանման Է հասցրել մի ամբողջ համալսարանի: Այն ժամանակ դրա հոտը շփոթել են գազի հոտի հետ:
Երրորդ տեղում հայտնվել Է Առնոլդի ռաֆլեզիա ծաղիկը, որն ունի դիակի հոտ՝ նեխման և ձկան հոտերի երանգներով: Այդ կերպ այս ծաղիկը հրապուրում Է միջատներին, որոնք փոշոտում են այն:
Չորրորդ տեղում Է ամենավատ հոտ արձակող մթերքը՝ Վյե Բուլոն պանիրը, իսկ հինգերորդը դարձել Է փոքր մրջնակերի հոտը, որը, գիտնականների գնահատականներով՝ սկունսից մի քանի անգամ վատ հոտ ունի: Այդ հոտը կենդանուն փրկում Է գիշատիչներից։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում