Դատախազությունը դեռ քննարկում է Հաց բերողի խափանման միջոցը փոխելու դիմումը
«Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը դեռ քննարկվում է:
Դատախազության հանրային կապերի բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում կայացված չէ:
Հիշեցնենք, որ 26 պատգամավոր անձնական երաշխավորագիր է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար: Հաց բերողին ազատ արձակելու պահանջով Ազատության հրապարակում նստացույց են սկսել նաեւ մի խումբ երիտասարդներ:
Իր խափանման միջոցը փոխելու պահանջով փետրվարի 10-ից հացադուլ է հայտարարել Արթուր Սարգսյանը: Առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող հաց բերողի առողջական վիճակը գնալով վատանում է: Պաշտպաններն ահազանգում են՝ նա նույնիսկ ինքնուրույն չի կարողանում վեր կենալ անկողնուց՝ սեփական կարիքները հոգալու համար:
Մանրամասները՝ a1plus.am-ում

















































