Վազգեն Մանուկյան. «Քոչարյանին անհիմն մեղադրանք է ներակայացվել»
Այն մեղադրանքը, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նա նաեւ ընդգծել է. «Մեր կուսակցությունը եւ անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմություն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանություններին, շատ որոշումների դեմ ենք եղել:
Բայց այն մեղադրանքին, որ այժմ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին, կտրականապես համաձայն չեմ, համարում եմ անհիմն, իսկ կալանավորելու որոշումը՝ վտանգավոր, որ հարվածում է մեր պետության անվտանգությանը: Անհիմն մեղադրանք այն մարդկանց նկատմամբ, որոնք անգնահատելի դեր են ունեցել մեր ժողովրդի՝ վերջին հարյուրամյակների ամենամեծ ռազմական հաղթանակի մեջ»:

















































