Ռուսական Forbes ամսագրի նոր գլխավոր խմբագիրը արգելափակվել է լրագրողների մուտքը կայք
Ռուսական Forbes ամսագրում փոխվել է գլխավոր խմբագրի պարտականությունները կատարողը, այն դարձել է Անդրեյ Զոլոտովն, որը մինչ այդ գլխավորում էր ForbesLife-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Forbes-ի թողարկող խմբագիր Եկատերինա Երեմենկոն, գրում է Meduza-ն:
Նիկոլայ Մազուրինը, որը գլխավոր խմբագրի պարտականությունները կատարողն էր, կվերադառնա ղեկավար խմբագրի պաշտոնին: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր մինչեւ 2018-ի հունիսը:
Մինչ այդ ամսագրի աշխատակիցներին զրկել են կայքում հոդվածները խմբագրելու հնարավորությունից: The Bell-ը գրում է, որ խմբագիրներից ոչ մեկը չի կարողանում մտնել կոնտենտի կառավարման համակարգ, քանի որ նրանց էջերը արգելափակված են:
Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին Forbes-ի խմբագրությունը Մոսկվայի դատախազություն էր դիմել ամսագրի օգոստոսյան համարից հոդվածի անհետացման փաստով, որը նվիրված էր «Սումմա» խմբի սեփականատերեր Զիյավուդին եղբայրների եւ Մագոմեդ Մագոմեդովների բիզնեսին:
Այժմ Մագոմեդովների մասին «Ընտանեկան գործեր» հոդվածը հասանելի է Forbes-ի առցանց տարբերակում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ