ՊԵԿ-ում վստահ են՝ հարկային օրենսդրությունը քանդում է տնտեսությունը
Մեր հարկային օրենսդրությունը այնքան էլ տնտեսությանը միտված չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում, հարկային բեռը փոքր ու միջին բիզնեսի համար տանելի է արդյոք»
«Մենք ունենք ոչ այդքան տնտեսությանը միտված հարկային օրենսդրություն։ Բայց գնահատել հարկային բեռը այս կամ այն բիզնեսի համար լա՞վն է, թե՞ վատը, նման գնահատական չեմ կարող տալ։ Հնարավոր է, որ հարկային բեռը տվյալ տնտեսության վարման համար լինի ոչ տանելի, ինձ համար որպես հարկային վարչարար տանելի է, որովհետեւ ես բյուջետային եկամուտները ապահովելու խնդիր ունեմ։ Դուք ինձ հարցնում եք հարկայի բեռը լա՞վն է, թե՞ չէ, իհարկե լավն է»,–նշեց Անանյանը։
ՊԵԿ նախագահը հավելեց՝ ինքը հուզականության մեջ մտնելու շռայլություն իրեն թույլ տալ չի կարող. «Ես հարկերը հավաքագրելու եւ բյուջետային ծախսային ֆինանսավորումն ապահովելու պարտականություն ունեմ, հուզականության իրավունք չունեմ»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ