Սասուն Միքայելյանը Հայկոյին համեմատել է Ռեյգանի հետ եւ կոպտել լրագրողին
«Քաղաքացիականն պայմանագիր» կուսակցությսն 2 թեկնածուներ այսօր ներկայացրել են քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում իրենց ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Սասուն Միքայելյանն ասաց, որ «Կարգին Հայկոն»` դերասան Հայկ Մարությանը, ներկայացրել է քաղաքի հետագա զարգացման մասին իր ծրագիրը: Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում դերասանին քաղաքապետի պաշտոնում, Սասուն Միքայելյանն ասաց, որ շատ քաղաքական գործիչներ կան, որ նախկինում դերասան են եղել:
«Ծրագրերը ներկայացրել են, մարդիկ իրենց գնահատականը կտան, ես Հայկոյի ծրագիրը գամ քեզ ներկայացնե՞մ»,-ասաց Միքայելյանը:

















































