Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Վերլուծական

Պատերազմ և հեղափոխություն

Ադրբեջանն առաջնագծում պահում է զինտեխնիկայի և զորքի խոշոր կուտակումներ։

Ղարաբաղում ներքին անկայունության միտումներ են զարգանում։
Հայաստանյան քաղաքական-հասարակական շրջանակներում անընդհատ խոսվում է, որ Մոսկվան կարող է արտոնել Ադրբեջանին ռազմական գործողություններ՝ հայաստանյան հեղափոխությունը ճնշելու համար։

Կա հանրություն, որի ուշադրությունը զբաղեցված է «սիրո և համերաշխության» հակակոռուպցիոն թեմաներով, և որը խորապես անտարբեր է Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի հարցի հանդեպ։

Եվ վերջապես՝ քաղաքական և հանրային նախկին ու ներկա էլիտայի մեծ մասն այս հարցի հանդեպ ընդգծված վերացարկված վերաբերմունք ունի։ Ասես՝ խոսքն ա՛յլ պետությանն առնչվող հնարավոր պատերազմի մասին է։

Իրականում.

Պատերազմը չի կարող լինել ոչ մի բանի գինը, պատերազմը չի կարող լինել միայն իշխանության խնդիրը, պատերազմը չի կարող լինել հանրության միայն որոշ շերտերի հոգսը։ Պատերազմն ընդհանուր մարտահրավեր է, ընդհանուր ողբերգություն։

Հետևաբար՝ այն, ինչը հնարավոր է անել Հայաստանի ներսում և Հայաստանի ջանքերով՝ խուսափելու համար վատագույնից, պետք է արվի, և դրա համար չի կարող լինել որևէ խոչընդոտ։

Պատերազմի զսպման նախաձեռնությունը

Ինստիտուցիոնալ հիշողությունը համարվում է պետությունների կայացածության կարևորագույն չափանիշ։ Անկախ կառավարությունների փոփոխություններից՝ պետությունն ունի թեմաներ, որոնք փոխանցվում են հաջորդաբար՝ իրենց նրբություններով, խութերով, կիսատ մնացած հնարավորություններով, ժամանակին մերժված ռիսկերով ու հաջողության տարրերով։

Ղարաբաղի խնդիրը մեզ համար այդ շարքում առաջինն է։ Հետևաբար՝ ոչինչ չպետք է խանգարի (և չի կարող խանգարել), որ այսօրվա իշխանությունները քննարկումներ ունենան Ղարաբաղի խնդրին քաջատեղյակ փոքրաթիվ անձանց հետ, որոնք հենց այդ ինստիտուցիոնալ հիշողության կրողներն են։

Պետության շահն է պահանջում, որ գործող իշխանությունն այս խնդրով շփվի Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վարդան Օսկանյանի, Վիգեն Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանի, Սամվել Բաբայանի հետ։

Ինձ ձևաչափը չի հետաքրքրում, ինչպես և չի հետաքրքրում, թե այդ մարդկանց հանդեպ հանրային և իշխանական ի՛նչ վերաբերմունք կա, քանի որ խոսքն այստեղ շատ ավելի մեծ խնդրի մասին է, քան հանրության էմոցիաներն են։ Ես շոուի կողմնակից չեմ, այլ՝ ռացիոնալ քայլերի։ Այս անձանց ՝ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքն ու ներքին կոնֆլիկտներն էլ, մեծ հաշվով, չեն հետաքրքրում՝ հենց նույն պատճառով։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է և պետք է օգտակար լինի ընդհանուր նպատակին։ Ֆիքսենք, որ Լևոն Տեր Պետրոսյանն իր կողմից արդեն արել է այդ քայլը՝ ցույց տալով, որ գիտակցում է իր՝ այդ պարտավորությունը։

Հայաստանն անխուսափելիորեն մտնում է ներքին և արտաքին որոշակի տուրբուլենտության փուլ։ Սա արագ փոփոխությունների անխուսափելի ածանցյալն է։ Հետևաբար՝ այն, ինչը հնարավոր է անել իրականության և հետագա զարգացումների արմատականացումից խուսափելու համար, պետք է արվի։ Թեև ասելիքի առիթը Ղարաբաղն էր ու պատերազմը, բայց դա վերաբերում է այլ թեմաներին ևս՝ տնտեսական խնդիրներից մինչև կրթություն, մշակույթ և այլն։

Վստահ եմ, որ նման շփումները որակապես նոր կոնսոլիդացիոն մակարդակի կբերեն հասարակությանը, պետականության լրջությունն այլ մակարդակի կբերվի, գործող իշխանության համար կապահովվի լրիվ այլ՝ շատ ավելի լուրջ և հասուն ընկալում ներսում, ինչպես նաև շահեկան դիրքեր՝ արտաքին բանակցություններոմ։ Որքան էլ փորձ արվի ապացուցել հակառակը, բայց մինչև մայիսի 8-ը Հայաստանում կյանք եղել է։

Ն. Փաշինյանը վերջին շրջանում մի քանի անգամ շեշտել է ռազմաքաղաքական լարվածության փաստը և ձևակերպել մոտեցումը՝ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի վերսկսման։ Սա, իհարկե, ճիշտ է։ Բայց մենք նաև պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ՝ պատերազմ թույլ չտալու համար։ Եվ հասարակությունն այդ քայլերի մասին պետք է տեղեկացվի։ Պատերազմին պատրաստ լինելն ու պատերազմից խուսափելը զուգահեռ պրոցեսներ են և ենթադրում են որոշակիորեն տարբեր քայլեր։

Մենք չենք կարող նստել ու սպասել՝ պատերազմ կլինի, թե ոչ։ Նույնիսկ եթե դրան պատրաստ ենք։ Ինչ-որ իմաստով պատերազմի նախաձեռնությունը Ադրբեջանի ձեռքում է, բայց մենք կարող ենք (պարտավոր ենք) վերցնել պատերազմի զսպմա՛ն նախաձեռնությունը։ Պատերազմից խուսափելու կամ դրա հավանականությունն էապես նվազեցնելու համար մենք պարտավոր ենք անել մեր՝ ճիշտ հաշվարկված, գրագետ քայլերը.

1. Օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անսպասելի քայլեր և նախաձեռնություններ, և այս հարցում չափազանց կարևոր է ղարաբաղյան խնդրին քաջատեղյակ փոքրաթիվ անձանց ներգրավումը։

2. Հայաստանում պետք է ապահովվի հանրային իրոք համերաշխ և հանդուրժողական մթնոլորտ։ Մենք այսօր այստեղ լուրջ անելիք ունենք։

3. Անհրաժեշտության դեպքում գործող իշխանությունը պետք է գնա որոշ պաշտոնանկությունների, հռետորաբանության շտկման և որոշ՝ արդեն կայացված որոշումների վերանայման ճանապարհով։ Գուցե պետք է լինեն նոր նշանակումներ։

4. Պետք է ցուցաբերվի բացառիկ համահայկական աջակցություն Արցախի նախագահ Բակո Սահակյանին։

Առաջին կետերին արդեն անդրադարձել ենք։ Ավելի մանրամասն ուզում եմ կանգ առնել վերջին կետի վրա։

Համահայկական աջակցություն Բակո Սահակյանին

Արցախում այսօր ներքին անկայունությունն ուղղակի ադրբեջանական ագրեսիայի առաջ ճանապարհի բացումն է։ Սա միայն գիտակցելը դեռևս քիչ է։ Սա գիտակցելուց հետո պետք է արվեն հստակ քայլեր, պետք է ձևակերպվեն աջակցության հստակ մեսիջներ, ձևավորվեն աջակցության հստակ մեխանիզմներ։

Վարչապետից բացի, ի աջակցություն Բակո Սահակյանի, հստակ մեսիջներ պետք է ուղղեն հայաստանյան խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մտավորականությունը, եկեղեցին, խոշոր բիզնեսը։ Պետք է լինել Արցախում, նախագահի կողքին։

Սփյուռքի ազդեցիկ շրջանակները, ազդեցիկ գործիչները, հեղինակություն և ճանաչում ունեցող անձիք պետք է իրենց աջակցությունը հստակ արտահայտեն, այդ թվում՝ իրենց ֆիզիկական ներկայությամբ։

Բակո Սահակյանին այսօր ճակատագրով բաժին է ընկել Արցախի կայունության, Հայաստանի և սփյուռքի հետ միասնականության առանցքային դեմքերից մեկի դերակատարումը։ Գուցե սա իր պետական աշխատանքի ամենադժվար ու ամենակարևոր փուլն է, որի տապալումը այս անկայուն շրջանում թանկ կնստի պետության վրա։ Սա մեկ անձի խնդիր չէ, հետևաբար՝ հայկական աշխարհի ազդեցիկ ներուժը պետք է սատարի Արցախի նախագահին։ Այն գործիչները, որոնք արդեն դա արել են, ցուցաբերել են հարգանքի արժանի խորը պետական գիտակցություն։ Բայց շարունակությունը պետք է հետևի։

Մենք անվերջ կարող ենք խոսել համահայկական միասնականության մասին։ Հիմա կա կոնկրետ խնդիր՝ Արցախի գործող նախագահին հայտնել զորակցություն։ Արցախում պետք է լինի պինդ, կայուն և ադեկվատ իշխանություն։ Իհարկե՝ սա որևէ կերպ չպետք է արվի ժողովրդավարական ինստիտուտների ճնշման հաշվին։ Երկխոսության, համերաշխության մթնոլորտի ապահովման կարևորության շուրջ հայկական մտավոր ռեսուրսը պետք է սկսի վերջապես արտահայտվել։ Մյուս կողմից՝ պետք է Արցախի իշխանություններին տրամադրվեն նաև այլ ռեսուրսներ՝ Արցախում նոր ծրագրեր իրականացնելու համար։ Պարտադիր չէ, որ համահայկական ռեսուրսները մոբիլիզացվեն և հավաքվեն պատերազմից հետո։ Դա պետք է արվի հենց խաղաղության ժամանակ՝ ապահովելով Արցախի զարգացումը, նվազեցնելով պատերազմի հավանականությունը։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»