Ուկրաինական հեռուստաալիքը ներկայացրել է Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի պատմությունը
Օդեսայի հեռուստաալիքը ներկայացրել է Եվրոպայում հնագույն հայկական եկեղեցիներից մեկի պատմությունը, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանը TRC ODESA-ի եթերում պատմել է Բելգորոդ-Դնեստրովսկիի ճարտարապետության եզակի պատմական կոթողների՝ XIV-XV դարի հայկական եկեղեցու եւ տաճարի տարածքում գտնվող Սարմատյան դամբարանի մասին:
Ավելի վաղ հետազոտողները Դավիթ Դավթյանն ու Անդրեյ Կրասնոժոնը հետաքրքիր աշխատանք էին հրապարակել հայկական խաչքարերի եւ միջնադարյան Աքերմանի (Բելգորոդ-Դնեստրովսկի) տապանագրի մասին, որը նոր էջ է բացում հայկական տարածաշրջանի պատմության ուսումնասիրության մեջ:
Ինչպես հայտնի է, Բելգորոդ-Դնեստրովսկիում է գտնվում Արեւելյան Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մայրամ Աստվածածնի եկեղեցին: Շենքը վերադարձվել է համայնքին քահանա Լեւոն Գուլյանի ջանքերի շնորհիվ՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի աջակցությամբ:
Եկեղեցու շենքը հանձնվել էր Օդեսայի շրջանային խորհրդի՝ 2012 թվականի դեկտեմբերի որոշման համաձայն: Ֆելիքս Պետրոսյանի հովանավորությամբ վերականգնողական աշխատանքները սկսվել են տաճարի փոխանցումից անմիջապես հետո:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում