Մի կոպեկ աշխատում էինք, դա էլ չենք կարա. 39 համարի երթուղու ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել
39 համարի երթուղու ավտոբուսի վարորդներն այսօր՝ մարտի 3-ին, գործադուլ են հայտարարել: NEWS.am-ի հետ զրույցում վարորդներից Աշոտ Արզումանյանը նշեց, որ այսօր առավոտից սկսած գործադուլով պահանջում են արդարություն:
Վարորդներին զայրացրել է այն, որ նույն գծով մեկ այլ համարի ավտոբուս է սկսել աշխատել, որի պատճառվ իրենք չեն կարողանում գումար վաստակել: «12 համարի ավտոբուսը մտցրել են, յանի մի կոպեկ աշխատում էինք, դրա հնարավորությունն էլ չկա այլեւս:
Գործադուլին մասնակցում է շուրջ 12 վարորդ, պահանջում ենք, որ հանեն նույն գծով աշխատող 12 համարի ավտոբուսը»,-ասաց նա: Աշոտ Արզումանյանը նաեւ նշեց, որ շարունակելու են գործադուլը, մինչեւ իրենց պահանջը կատարվի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































