Բիթքոինը վաճառվում է 6.3 հազար դոլար նիշից ցածր
Աշխարհում ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի փոխարժեքը ուրբաթ օրը փոքր–ինչ նվազել է՝ մնալով 6.3 հազար դոլար ցուցանիշից ցածր, վկայում են սակարկությունների տվյալները: Կրիպտոարժույթի շուկան շարունակում է կորցրածը հետ բերել շվեյցարական Bancor կրիպտոհարթակի «կոտրելու» վերջին նորություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 1.06 տոկոսով՝ մինչեւ 6,265 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինն էժանացել է 1.26 տոկոսով՝ մինչեւ 6,25 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթների գները տարբերվում են՝ Ethereum-ը էժանացել է 0.78 տոկոսով՝ մինչեւ 437,3 դոլար, Ripple–ը թանկացել է 0,04 տոկոսով՝ մինչեւ 0,44 դոլար, Bitcoin Cash-ը՝ 0,26 տոկոսով՝ մինչեւ 698,49 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 249,75 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ընդհանուր շուկայի մոտ 43 տոկոսը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ