Գիտնականները հայտնել են ուրբաթ գերլուսնի կողմից Արեւի խավարման մասին
Ուրբաթ՝ հուլիսի 13-ին, տեղի կունենա Արեւի մասնակի խավարում, որը հնարավոր է դիտել Ավստրալիայում եւ Անտարկտիդայում, հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հստակեցվում է, որ երեւույթն անհնար է տեսնել Երկրի ամբողջ հյուսիսային կիսագնդում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրադարձությունը կսկսվի Հնդկական օվկիանոսի հարավարեւմտյան հատվածում արեւածագին, իսկ կավարտվի Նոր Զելանդիայի եւ Անտարկտիդայի միջեւ:
Ցամաքում խավարումը հնարավոր կլինի դիտել միայն Ավստրալիայում Մելբուրնի արվարձաններում եւ Թասմանիա կղզում: Լուսինը կծածկի Արեգակի սկավառակի մեկ երրորդ մասից մի փոքր ավելին:
Խավարումը տեղի կունենա, այսպես կոչված, սուպերլուսնի պահին՝ աստղագիտական երեւույթ, որը տեղի է ունենում լիալուսնի կամ նորալուսնի համընկման դեպքում Լուսնի ցածրակետում գտնվելու հետ, այսինքն՝ Երկրից նվազագույն հեռավորության ժամանակ:
Սա 2018 թվականին Արեւի երկրորդ մասնակի խավարումն է: Սրանից զատ, սպասվում է եւս մեկը, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին: Այս տարվա բոլոր խավարումները մասնակի են, որոնք նկատելի կլինեն միայն Երկրի Հարավային եւ Հյուսիսային կիսագնդերի մերձբեւեռային շրջաններում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում