Բիթքոինն աննշան արժեզրկվել է
Երկուշաբթի առավոտյան բիթքոինն աննշան արժեզրկվել է, վերլուծաբանները կասկածում են առաջիկայում կրիպտոարժույթի կայուն աճի հնարավորությանը՝ վաճառքի ծավալի անբավարարության պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինն էժանացել է 0,92 տոկոսով, մինչեւ 6,767 հազար դոլար: Կրիպտոարժույթի վաճառքի ծավալներով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի գինը նվազել է 0,31 տոկոսով, մինչեւ 6,711 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթները եւս թեթեւակի մինուսով են. Ethereum-ն էժանացել է 1,78 տոկոսով, մինչեւ 484,47 դոլար, XRP-ն՝ 2,86 տոկոսով, մինչեւ 0,47 դոլար, Bitcoin Cash-ը՝ 3,04 տոկոսով, մինչեւ 748,52 դոլար:
CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկա պահին կազմում է 273,628 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 42 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ