Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Դասալքության, սեքսուալ բռնի գործողությունների, թմրամոլության և այլ արարքների համար դատապարտվածները չեն զորակոչվի բանակ

2017 թվականի նոյեմբերի 17-ին ընդունվեց և նույն թվականի դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ նոր օրենքը, որի կիրարկման արդյունքում պարզ դարձավ, որ իրավակարգավորման դաշտից դուրս էր մնացել նախկին օրենքով նախատեսված՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ դատախազության իրավասությունը՝ կապված հանցագործությունների այն ցանկը հաստատելու հետ, որոնց կատարման համար դատապարտված անձինք ենթակա չեն լինի պարտադիր զինվորական ծառայության: Օրենքի կարգավորումների, որոշ հանցագործություններ կատարած անձանց բանակ չզորակոչելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Հակոբ Մաթևոսյանի հետ:

-Պարո՛ն Մաթևոսյան, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, համաձայն որոնց՝ որոշ հանցատեսակների համար դատապարտվածները բանակ չեն զորակոչվելու:

Ինչո՞վ է դա պայմանավորված, ի՞նչ ռիսկեր են հաշվի առնվել և մինչև հիմա դրանց հետ կապված ինչպիսի՞ն էր իրավակարգավորումը:

- Պատկերն ավելի պարզեցնելու համար ճիշտ կլինի, որ նախ անդրադառնամ հնչեցված հարցի երկրորդ մասին, այսինքն՝ ոլորտի նախկին իրավակարգավորմանը:

1998 թվականին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրված էր հետևյալ կերպ. «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, ովքեր կատարել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն: Նախկինում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը»:

Իսկ «Հանցագործությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ գլխավոր դատախազի 2008թ. համատեղ հրամանի հավելվածով սահմանված էր, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, ովքեր դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ), 142-րդ հոդվածով (անառակաբարո գործողություններ), 266-րդ հոդվածով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը), 272-րդ հոդվածով (թմրանյութեր կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը), 3272-րդ հոդվածով (այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը), 3273-րդ հոդվածով (այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը, որը կատարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով), 3275-րդ հոդվածով (ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո պարտադիր զինվորական ծառայության՝ չծառայած ժամկետը շարունակելուց խուսափելը կամ հրաժարվելը), 362-րդ հոդվածով (դասալքությունը) և 363-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (իրեն որևէ վնասվածք պատճառելու, /անդամախեղելու/, հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելը, որը կատարվել է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով կամ որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) նախատեսված հանցագործություններ կատարելու համար:

Ուզում եմ ասել, որ այս հանցագործությունները կատարած և դատապարտված անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավակարգավորումը գործել է, և դա նորություն չէ:

ՀՀ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներն առանձնացնելիս հաշվի է առնվել երկու կարևոր հանգամանք: Առաջինը քաղաքացու կողմից հակաիրավական արարքի հանրային վտանգավորությունն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ, 142-րդ, 266-րդ և 272-րդ հոդվածների պարագայում: Այս դեպքերում առաջնայինը քաղաքացու հակաիրավական արարքի հանրային վտանգավորությունն է և հանցավորի բարոյահոգեբանական ու քրեաիրավական բնութագիրը, որն արտացոլվում է այդ արարքների քրեաիրավական բնույթով, հանրային վտանգավորությամբ ու հանրային գնահատականով՝ պայմանավորված զինվորական ծառայության հետ համատեղելիության բարձր ռիսկով, այդ հոդվածներով նախատեսված սանկցիայով: Կարծում եմ՝ ակնհայտ է, օրինակ, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վտանգավորությունը, զինվորական ծառայության համար դրանց պարունակած վտանգները:

Այս առումով ոլորտն օրենքի ուժով կարգավորելն ընդունելի է, քանի որ նման քաղաքացիներին ՀՀ ԶՈՒ չզորակոչելու պարագայում ՀՀ զինված ուժերի անձնակազմը հնարավորինս զերծ կմնա հանցավոր հակումներ ունեցող քաղաքացուց՝ հաշվի առնելով, որ նրանց մոտ ի սկզբանե բարձր է հանցավոր հակումներ դրսևորելու հավանականությունը:

Երկրորդը նույն արարքի համար անձի կրկին անգամ դատապարտվելու արգելքը երաշխավորելն է` ՀՀ քրեական օրենսգրքի 3272-րդ, 3273-րդ 3275-րդ, 362-րդ և 363-րդ հոդվածների պարագայում: Դրանցով նախատեսված արարքների կատարումն ինքնին արտահայտում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու անձի դիտավորությունը: Դրա համար քաղաքացին, իհարկե, ենթարկվում է քրեական պատասխանատվության, որից հետո նա չծառայած մասով նորից զորակոչվում է զինվորական ծառայության: Սակայն կրկին հրաժարվելու պարագայում նրա նկատմամբ իրականացվող նոր քրեաիրավական ներգործությունն արդեն առաջ է բերում նույն արարքի համար կրկին անգամ դատապարտվելու խնդիր: Մինչդեռ դա խախտում է ինչպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով երաշխավորված և պաշտպանված սկզբունքները: Ահա այս հիմնավորումներն էին ընկած կատարված օրենսդրական փոփոխության հիմքում:

-Դուք թվարկեցիք այն հանցագործությունները, որոնց կատարման համար դատապարտվածներին է փաստորեն վերաբերում օրենսդրական փոփոխությունը: Կա՞ վիճակագրություն, թե նման հոդվածներով քանի դատապարտյալ է ծառայության մեջ, քանի՞սն են կրկնել այդ հանցագործությունները բանակում:

-Նախկինում նշված հոդվածներով դատապարտված անձինք զինվորական ծառայության չեն զորակոչվել, քանի որ, ինչպես նշեցի, սույն մոտեցումը նորություն չէ մեր իրականության մեջ. նախկինում գործել է «Հանցագործությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ գլխավոր դատախազի N0 477/36 առ 15.04.2008թ. համատեղ հրամանը, որպես ենթաօրենսդրական ակտ, որի հիմքով դատապարտված քաղաքացիներն ազատվել են զինվորական ծառայության զորակոչվելուց: Պարզապես հիմա ներկա պայմաններում ոլորտն ուղղակի արդեն կարգավորվում է օրենքի ուժով: Կարևոր է, որ սա ընկալելի լինի մեր հանրության համար, որպեսզի թյուր կարծիք չձևավորվի, որ առ այսօր նման հանցագործություններ կատարած անձինք ծառայում են Զինված ուժերում կամ խախտվել են ոմանց իրավունքները:

-Խորհրդարանում քննարկումների ժամանակ մտահոգություն հնչեց, թե արդյոք սա չի­ դառնա բանակից խուսափելու մեխանիզմ: Կա՞ նման ռիսկայնություն:

-Կարծում եմ՝ նման մտահոգության համար հիմքեր չկան: Խնդիրն այն է, որ մեր կողմից ուսումնասիրվել են 2014-2017 թվականների ընթացքում հիշատակված հրամանի դրույթների ուժով զինվորական ծառայության չզորակոչված անձանց թիվը և արձանագրվել է ընդամենը 5 դեպք, որից 3-ով անձինք դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով, 1 դեպքով` 139-րդ հոդվածով և 1 դեպքով` 3275-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար:

Այսինքն՝ եթե դիտարկենք, որ երեք տարիների ընթացքում զորակոչի գործընթացին մասնակցել են մոտ 25.000-30.000 քաղաքացիներ, և արձանագրվել է քննարկվող հիմքով զորակոչից ազատվելու 5 դեպք, ապա նման մեխանիզմով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու ռիսկայնությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է:

-Ընդհանրապես ի՞նչ է արվում, որ բանակում նման հանցագործություններ չլինեն կամ նվազեն:

-Հարկ եմ համարում ընդգծել, որ թվարկածս բոլոր 5 դեպքերով հանցագործությունները կատարվել են քաղաքացիների կողմից` նախքան ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը: Մի կողմից այս ցուցանիշը վկայում է, որ բանակում կոնկրետ այս հանցատեսակների առկայության առումով անհանգստանալու լուրջ խնդիր չկա: Մյուս կողմից՝ սա կարելի է գնահատել որպես Զինված ուժերում նմանատիպ հանցագործությունները բացառելու լրացուցիչ ներգործության միջոց, որն ինքնին վկայում է նմանատիպ հանցագործություններ կատարած անձանց բանակից մեկուսացված պահելու մոտեցման արդարացվածության ու անհրաժեշտության մասին:

-Սահմանափակումը վերաբերում է նաև դասալքության համար դատապարտվածներին, զորահավաքից խուսափողներին ևս: Այս դեպքում պարզաբանումը ո՞րն է, ինչո՞ւ է որոշվել նրանց ևս չզորակոչել:

-Ինչպես արդեն նշեցի, սա դասվում է այն հանցագործությունների շարքին, որոնցով պատիժը կրելուց հետո քաղաքացու կողմից չծառայած մասի ծառայելուց խուսափելու պարագայում առաջանում էր միևնույն հանցագործությունը կատարելու համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիության՝ Սահմանադրության 68-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով երաշխավորված և պաշտպանված սկզբունքները պահպանելու խնդիրը: Տրամաբանությունը շատ պարզ է՝ զինծառայությունից խուսափելու նպատակով դասալքության համար անձն արդեն դատապարտվել է: