Արթուր Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա. Արման Թաթոյան
«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի առղջական վիճակն այնպիսին է, որ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցւոմ ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի քաղաքացիական հիվանդանոցում բուժումը կազմակերպելը: Ես նաեւ գրություններ եմ ուղարկել նրա կալանքի առնչությամբ, նաեւ առողջական վիճակի առումով: Մեր կողմից այցեր են կատարվում, արդեն հայտարարել ենք, որ այցերը լինելու են ամենօրյա: Խնդիրն այն է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է որեւէ բուժօգնությունից, բայց մենք կարողանում ենք առանձնազրույցներ ունենալ նրա հետ»,-ասաց նա:

















































