Սաստիկ շոգի պատճառով ասֆալտը հալվել է ու կպել մեքենաների անիվներին (լուսանկարներ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում սաստիկ շոգի պատճառով հալվել է ավտոճանապարհների ասֆալտը, որն ամբողջովին պատել է մեքենաների անիվներն ու իսկական քաոս առաջացրել ճանապարհներին, հաղորդում է lenta.ru-ն։
Հայտնի է, որ տուժած վարորդներից առնվազն 50-ը դրամական փոխհատուցում կստանա շոգի պատճառով կրած վնասի համար։
Տրանսպորտի նախարարությունն արդեն փակել է մի քանի ավտոճանապարհ՝ դրանք շտապ վերանորոգելու նպատակով։
«Ես ուղղակի սարսափի մեջ էի, երբ անիվենրի վրա տեսա բիտումի 7 սմ-անոց շերտ», - պատմել է տուժածներից մեկը, ում խոսքով՝ մարդիկ պարզապես չէին կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրենց մեքենաների հետ։
Մեկ այլ վարորդ լրագրողներին պատմել է, որ նախկինում երբեք նման բանի ականատես չի եղել։ Նրա ծանոթներից մեկը ստիպված է եղել 1200 դոլար ծախսեր նոր անվադողեր գնելու համար։
Իշխանությունները բացատրել են, որ այդ ամենի պատճառ են հանդիսացել արտառոց եղանակային պայմանները և հայտնել, որ կփոխհատուցեն տուժած քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ իշխանությունները խուսափել են այն հարցից, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակը կարող է անորակ ավտոճանապարհների հետևանք լինել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից